Արտակ Բեգլարյան. Հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է 5.537.648.714 դրամին համարժեք գումար
Արցախի վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանն ապրիլյան դեպքերի նախօրեին հրապարակել է հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարների և դրանց նվիրատուների վերաբերյալ որոշ տեղեկություններ:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, 2017թ. մարտի 28-ի դրությամբ՝ հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է, ընդհանուր առմամբ, 5.537.648.714 դրամին համարժեք դրամ, դոլար, եվրո և ռուբլի:
Նա ներկայացրել է ամենախոշոր նվիրատուների անունները, ովքեր փոխանցել են ոչ պակաս, քան 100,000 դոլար կամ դրան համարժեք դրամ:
«Շնորհակալություն բոլոր նվիրատուներին՝ անկախ փոխանցված գումարի չափից:
1. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ՝ 550,000,000 դրամ,
2. ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ՝ 102,100,000 դրամ,
3. Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ՝ 100,000,000 դրամ,
4. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ “Տրանսգազ” ՍՊԸ՝ 57,500,000 դրամ,
5. ՔԱՐԱՎԱՆ ՍՊԸ՝ 50,000,000 դրամ,
6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՀ՝ 48,050,000 դրամ,
Իսկ դոլարով ամենախոշոր նվիրատուները եղել են հետևյալները՝
1. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» ԲՀ՝ $1,000,000,
2. «Տաշիր» ԲՀ՝ $500,000,
3. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ $500,000,
4. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կաթողիկոս ամենայն հայոց՝ $500,000,
5. Թեհրանի հայ համայնք՝ $303,500,
6. Ալբերտ Ավդոլյան՝ $300,000,
7. Ադիբեկյան Գագիկ Վլադիմիրի, Մոսկվա)՝ $250,000,
8. Սերգեյ Համբարձումյան՝ $250,000,
9. Տոնոյան Գ.Ս., Ստեփանյան Ս.Ֆ., Գևորգյան Ա.Ռ., Միրիբյան Ս.Մ., Մուսայելյան Է.Վ., Կետցյան Գ.Վ., Ջավադյան Ա.Ա., Ծատուրյան Գ.Գ.՝ $102,900,
10. Պետրոսյան Նորիկ Թորգոմի՝ $100,000,
11. Կարապետյան Կարեն Վիլհելմի՝ $100,000,
12. Գրիգորյան Ռուբեն Ցոլակի՝ $100,000,
13. «Հով-Խաչ» ՍՊԸ՝ $100,000,
Եվրոյով և ռուբլիով նվիրատվությունների չափը ավելի քիչ է: Նվիրատուների նվազողական ամբողջական ցանկը՝ այստեղ, իսկ հաշվեհամարի մուտքերի և ծախսերի վերաբերյալ 2016թ. հաշվետվությունը՝ այստեղ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարի մուտքերի ու ծախսերի հաշվետվություն՝ հունվարի 1-ի դրությամբ
- Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին մեկ օրում փոխանցում է կատարել 65 անձ
- ԼՂՀ Ֆիննախ. Ապրիլի 27-ին հատուկ հաշվեհամարին փոխանցում է կատարել 78 անձ
- Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցված գումարն ավելի քան 3,4 մլրդ դրամ է
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում