Մոսկվայում КВН-ի հաղթող է ճանաչվել Արցախի «Հարսանիք լեռներում» թիմը
Արցախի ՈՒՀԱ -ի «Հարսանիք լեռներում» (Свадьба в горах) թիմն ապրիլի 2-ին հաղթող է ճանաչվել ՈՒՀԱ-ի Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում՝ դուրս գալով հաջորդ փուլ:
«Արցախպրես»-ը գրում է, որ արցախյան թիմը, ի հեճուկս Ադրբեջանի բարձրացրած աղմուկի՝ հանձնախմբի կողմից ճանաչվել է ոչ միայն մրցույթի լիարժեք մասնակից թիմ, այլ փաստորեն՝ նաև լավագույն թիմ:
Հիշեցնենք՝ «Հարսանիք լեռներում» կոչվում էր Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ