Իզաբելլա Յայլյանն անհաջող ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Նախօրեին կանանց պայքարում 58 կգ քաշային կարգում մրցել է Իզաբելլա Յայլյանը: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հայ ծանրորդը պոկում վարժությունում 0 միավոր է ստացել: Յայլյանը չի կարողացել պոկել 87 կգ ծանրաձողը: Հրում վարժությունում Իզաբելլան գլխավերևում պահել է 101, ապա 106 կգ, սակայն հրաժարվել է երրորդ մոտեցումից:
58 կգ քաշային կարգում երկամարտի 214 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալիա Խլյոստկինան:
Ապրիլի 6-ին պայքարի մեջ կմտնեն Սոնա Պողոսյանը (75 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (85 կգ, B խումբ):
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում