Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում մարտին արձանագրվել է սակագների աճ. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է սպասարկման ծառայությունների՝ 0.1%, հյուրանոցային ծառայությունների՝ 0.3%, առողջապահության՝ 0.7%, տրանսպորտի ծառայությունների 1.1% հավելաճով (կապված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 4.8% հավելաճի հետ):
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի և մշակույթի՝ 0.6%, բնակարանային ծառայությունների (էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ) սակագների 0.5% նվազում, իսկ կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 2 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.2% հավելաճ (մայրաքաղաքում ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 0.2%), 8-ում գրանցվել է 0.2-0.1% նվազում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ