Ալի Խամենեին ընդգծել է որոշ ապրանքատեսակների ներմուծումն արգելելու անհրաժեշտությունը
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ընդգծել է որոշ ապրանքատեսակների ներմուծումն արգելելու անհրաժեշտությունը,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ հոգևոր առաջնորդն այսօր պետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով տնտեսական խնդիրներին, մասնավորապես ասել է. «Ցավոք, ներմուծման վերաբերյալ Նովռուզին իմ հղած խոսքը որոշ թյուրըմբռնումների տեղիք է տվել: Այն ապրանքները, որոնք ամբողջովին չեն ապահովում շուկան, ապա կարելի է ներմուծել, իսկ այն ապրանքատեսակները, որոնց ներմուծման պատճառով երկրում գործող արտադրական գործարանները կփակվեն, ապա պետք է դրանց ներմուծումը դադարեցնել»:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ երկրում շուրջ 2 միլիոն 700 հազար գործազուրկ կա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ