Եթե ապրիլին բնությունը բարեհոգի լինի, ծիրանի կայուն բերք կունենանք. Բերբերյան
«Անցած տարվա վերջին ունեցանք խնդիրներ կրծողների հետ կապված, այնուհետև ձմեռն ունեցանք ցրտահարության երևույթներ հատկապես խաղողի այն այգիներում, որտեղ այգեթաղ չէր արվել, ցրտահարվեցին նաև ծիրանի մատղաշ շիվերը: Սրանք վկայում են այն մասին, որ բերքի մի փոքր կորուստ կունենանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ծիրանենու հետ կապված խնդիր չկա և եթե ապրիլի երկրորդ կեսին բնությունը բարեհոգի գտնվի, կուենանք ծիրանի կայուն բերք:
«Խաղողի հետ կապված կունենանք միջինից ցածր բերք կլինի՝ այգեթաղ չարված այգիների ցրտահարության հետևանքով: Բացի այս, ցավոք, հայ գյուղացին տեսնելով գինու գործարանների հետ կապված խնդիրները, պարտքերը, մի փոքր աչքաթող է արել խաղողագործությունը: Տենդենց ենք տեսնում, որ խաղողի այգիները կամաց-կամաց քանդվում է, ինչն անընդունելի է: Այսինքն մի քանի տգետի սխալ մարքետինգային աշխատանքի պատճառով այսօր այգիների պակաս ենք նկատում»,-նշեց Բերբերյանը:
«Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահի կարծիքով՝ բարձիթողի վիճակում է նաև լոլիկի այգիները. «ՀՀ լավագույն տարիներին արտադրել է մինչև 40 հազար տոննա տոմատի մածուկ, այսօր մենք ներկրում ենք տոմատի մածուկը: Պետք է սրա մասին մտածել, ոչ թե գարու ներկրման»:
Նրա խոսքով, այսօր հանրապետությունը պարարտանյութի խնդիր ունի, գյուղեր կան, որ դեռ ընդհանրապես այն չեն ստացել, այնինչ դրանք հարկավոր էին մարտի սկզբին: Պատճառն, ըստ Բերեբերյանի, սխալ տարված կազմակերպչական աշխատանքներն են:
«Դրա ներկրման հարցն ընդհանրապես շատ սխալ է դրված: Պարարտանյութի հարցում հանրապետությունում պետք է լինի ազատ շուկա, սա այն արտադրանքն է, որը պետք է խանութում վաճառվի»,-հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բերբերյան. Գարու սերմացուի ներկրումը կամայական քայլ է
- Վերամշակող ընկերությունները շարունակում են պարտք մնալ 452.5 մլն դրամ
- Պարարտանյութերի բաշխումն ու որակը վերահսկվում է. գյուղնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ