2018թ-ին Չինաստանն Անտարկտիդայում կսկսի առաջին օդանավակայանի կառուցման աշխատանքները
Չինաստանը 2018-ին կսկսի իր առաջին օդանավակայնի կառուցումը Անտարկտիդայում։ Այն կկարողանա ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Գիտահետազոտական բևեռային ինստիտուտի փոխտնօրեն Սուն Բոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մասնագետներն արդեն հետազոտել են թռիչքուղու կառուցման համար նախատեսվող երեք կիլոմետրանոց ճանապարհահատվածը: Սուն Բոյի խոսքերով՝ սկզբում «օդանավակայանը կունենա միայն թռիչքուղի», հաջորդ փուլում արդեն կկառուցվեն հավելյալ թռիչքուղիներ, ինչպես նաև կընդլայնվեն ենթակառույցները:
China Daily-ն գրում է, որ օդանավակայանի կառուցումը թույլ կտա «զգալիորեն բարձրացնել» Չինաստանից գիտնականների աշխատանքների արդյունավետությունը։