Ջուլիա Ռոբերթսը People ամսագրի վարկածով ճանաչվել է երկրագնդի ամենագեղեցիկ կին
Ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը People ամսագրի վարկածով ճանաչվել է երկրագնդի ամենագեղեցիկ կին. գրում է ՏԱՍՍ-ը։
«Անցել է 26 տարի այն օրից, երբ Ռոբերթսն առաջին անգամ հայտնվեց People-ի համարի շապիկին՝ նվիրված աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց։ Նա առաջվա նման մեր սիրելի սիրունիկն է»,- գրում է ամսագիրը՝ ակնարկելով 1990 թվականին էկրան բարձրացած «Սիրունիկը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղում է Ռոբերթսը։
49-ամյա դերասանուհին People-ի ցուցանիշով վերջին քառորդ դարում 5 անգամ ճանաչվել է երկրագնդի ամենագրավիչ կին։
«Հինգերորդ անգա՞մ։ Հաճելի է»,- ասել է նա՝ ամսագրին տված հարցազրույցում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում