Մեդվեդևը խոստացել է, որ 2017 թվականին հարկերը չեն բարձրանա
ՌԴ իշխանություններն ընթացիկ տարում չեն բարձրացնի հարկերը, Պետդումայում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մի քանի տարի առաջ հարկային համակարգի կայունության վերաբերյալ որոշում էր ընդունվել։ Դրա համար էլ այս տարի ևս չենք պլանավորում բարձրացնել հարկերը։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ այս հարցում աջակցել մեզ»,- ասել է նա։
Կառավարությանը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը հանձնարարված է 2019-ի և հաջորդող տարիների համար հարկային համակարգի առանցքային առաջարկներ ներկայացնել։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում