Փոխնախարար. Հիմնական խնդիրը հողերի մասնատվածությունն է, ոչ արդյունավետ մշակումը
«Այսօր հիմնական խնդիրը հողերի մասնատվածությունն է, ոչ արդյունավետ մշակումն ու ընդհանրապես չմշակելը»: Երևանում անցկացվող աշխատաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
«Այդ չմաշկվող հողատարածքները խանգարում են հողերի մշակմամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին, դրա հետևանքով ստացվում է բարձր ինքնարժեքով մթերք, որի իրացումն արդեն խնդիր է: Մեր նպատակն է բարձրացնել արդյունավետությունը, որի շնորհիվ կլինի ցածր ինքնարժեքով ու մրցունակ մթերք»,-ասաց նա:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությամբ Գյուղատնտեսության նախարարությունը սկսելու է ծրագիր, որի շրջանակում իրականացվելու է փոքր գյուղացիական տնտեսությունների խնդիրների վերլուծություն, դրանից հետո քննարկելու են խնդիրների լուծման տարբերակները:
Այսօրվա միջոցառման ընթացքում միջազգային ու տեղացի մասնագետների հետ քննարկելու են աշխատանքների իրականացման հիմնական ուղղությունները:
«Խնդիրների մի մասն արդեն վերհանված են: Այս պահին մեր նպատակն է անցնել ժամանակակից տեխնոլոգիների կիրառմանը: Խնդիր է դրված սերմի ներկրումը փոխարինել սերմնաբուծությամբ, այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվում»,-ասաց փոխնախարարը:
Նախարարության պաշտոնյան նկատեց, որ այս պահին աշխատում են ինտենսիվ այգիներ հիմնելու, կաթիլային ոռոգման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
«Նաև թիրախային խնդիր է հակակարկտային միջոցների առավել արդյունավետ օգտագործումը»,-ասաց Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Դուխով գնացեք առաջ. վարչապետ՝ գյուղատնտեսության նախարարին
- Ներկրվող գյուղատնտեսական ապրանքները պետք է փոխարինել տեղականով. վարչապետ
- Վարչապետ. Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել
- Սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 20-30 տոկոս աճ. նախարար
- Բերբերյան. Հակակարկտային կայանները չեն օգնում գյուղացուն
- Կարկուտից պաշտպանելու համար Բերբերյանը առաջարկում է ցանցապատել այգիները (Տեսանյութ)