Շատ հավանական է, որ 2017 թվականին ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը ստորագրվի. Շարմազանով
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու շուրջ քննարկումները շարունակում են: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Շատ հավանական է, որ 2017 թվականին ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի ու մենք պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն: Դա դեռ նախնական է, բայց հակվածությունը թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի մոտ ավելի շատ համագործակցության շարունակությությունն է»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Նա նաև հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկել են և ամփոփել 2017 թվականի ապրիլյան ընտրությունների արդյունքները, ընտատարածք առ ընտրատարածք ամփոփում են ընտրությունների որակն ու արդյունքները, կուսակցականների աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում