Հասարակություն 18:33 20/04/2017 Հայաստան

Պիպոյան. Մինչ այս պահը թուրքական գյուղմթերքի ռիսկի գնահատում չի իրականացվել

Թուրք արտադրողի հայտարարությունը՝ թունավոր նյութեր պարունակող լոլիկը ոչ բարեկամ հայերին վաճառելու մասին, հայաստանյան շատ լրատվամիջոցներում հայտնվեց, սակայն այդպես էլ  սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պետական մարմնի արձագանքի չարժանացավ:

Հայաստանցի սպառողին՝ լուրը հայտնվելուց ժամեր անց էլ վերահսկողություն իրականացնող մարմինը, նույնիսկ հարցման դեպքում հստակ չասաց, արդյոք առողջության համար վտանգավո՞ր է Թուրքիայում աճեցված ու Հայաստան բերված լոլիկ ուտելը, թե՞ ոչ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ստեղծված իրավիճակում դժվարանում է որևէ խորհուրդ տալ սպառողներին: Նրա խոսքով, Սննդամթերքի անվտանգության պետական ծառության անգործության հետևանքով, այսօր հայաստանյան շուկայում թուրքական լոլիկը իրացվում է տեղականի անվան տակ, և դժվար է սպառողին խորհուրդ տալ՝ չգնել թուրքական լոլիկ:

«Սպառողներին խորհուրդ եմ տալիս փորձել հնարավորինս տեղեկատվություն պարզել ապրանքի ծագումնաբանության մասին: Լիազոր մարմինը պետք է հետևեր աշխարհի ռիթմին, հասականար, թե ինչ վտանգներ են հայտնաբերում աշխարհի մյուս երկրները թուրքական գյուղմթերքում: Այդ վտանգների նկատմամբ մինչև ներմուծելը պետք է փորձաքննություն իրականացներ: Պետք է ստուգեր ոչ թե այն տարերը, որոնք մինչ այս է ստուգվել, այլ այն, ինչ հայտնաբերել է աշխարհը»,-Panorama.am-ին ասաց ՀԿ նախագահը:

Պիպոյանի խոսքով, ներմուծելուց հետո պետք է ծառայությունը հետևողական լիներ, որպեսզի այն իրացման ցանցում վաճառվեր որպես թուրքական, ոչ թե տեղական արտադրանք, իսկ դրա համար պետք է լինի ճիշտ մակնշում:

«Եթե լիազոր մարմինը դա չի անում, ապա նպաստում է թուրքական թունավոր ապրանքի տարածմանը Հայաստանի Հանրապետությունում»,-կարծիք հայտնեց Պիպոյանը:

Panorama.am-ին ՍԱՊԾ-ի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն ասաց, որ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, ենթարկվում են նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության:
«Այսինքն՝ անվտանգության ցուցանիշերն են նաև նայվում»,-ասաց Ն. Առաքելյանը՝ այս պահին անպատասխան թողնելով հարցերը, թե իրականացրած փորձաքննության արդյունքում ի՞նչ է հայտնաբերվել, եղե՞լ են դեպքեր, երբ արգելվել է թուրքական լոլիկի ներմուծումը Հայաստան:

Պիպոյանը համարում է, որ այդ փորձաքննությունը բավարար չէ սնունդն  անվտանգ համարելու համար:

«Աշխարհը զարգանում է գերարագ: Մենք պետք է ման գանք ոչ թե այն թունավոր տարրը, որ այդ մթերքում առկա չէ, այլ այն, որի նկատմամբ կա ռիսկ, որն արդեն աշխարհը հայտնաբերել է: Թուրքական լոլիկը հաճախ է հայտնվում սկանդալի կենտրոնում: Այնպես որ թուրք արտադրողի հայտարարությունը ոչ թե գլուխ գովալ է, այլ փաստերի արձանագրում: Բայց այն ինչ տեղի է ունենում մեր երկրի սահմաններից դուրս, հարցի մի կողմն է, հարցի այլ կողմն է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրի սահմաններից ներս: Առ այսօր չի խոսվել թուրքական գյուղմթերքի ռիսկի մասին: Այսօր արդեն այս բարձիթողի իրավիճակը գալիս է եզրափակելու լիազոր մարմնի քար լռությունը»,-ասաց Պիպոյանը:

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետը ցավալի է համարում այն, որ լիազոր մարմնի պատկերացումը սննդամթերքի անվտանգության մասին չի համապատասխանում  իրականությանը:

«Չի բացառվում, որ այդ լոլիկը, ըստ ծառայության, լինի անվտանգ, սակայն  դա խոսում է այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության ծառայությունն ուղղակի չգիտի, թե ինչ է նշանակում սննդամթերքի անվտանգությունը: Ես բազմիցս ասել եմ, որ սննդամթերքի անվտանգությամբ չի կարելի զբաղվել սիրողական մակարդակով: Նմանատիպ դեպքերը պետք է լինեն ազդանշան որոշ պաշտոնյաների համար, որ իրենք հասկանան, այս ոլորտն իրենց խելքի բանը չէ:  Անվտանգության ապահովելու համար անհրաժեշտ են գիտելիքներ, որոնք պետք է ձեռք բերել ոչ թե աշխատանքային պրոցեսի ընթացքում՝ վտանգելով ամբողջ հասարակության կյանքն ու առողջությունըմ այլ մինչ այդ»,-ասաց նա:

Պիպոյանի խոսքով, ծառայության անգործության հետևանքով ստեղծված իրավիճակում պետական մարմնին այլ բան չի մնում անել, քան ամաչել:

«Եթե ես տեսնում եմ փողոցում ընկած մարդու, ով կոտրվածքներ ունի, ես մեծ կամք ունեմ նրան ոտքի կանգնացնելու, բայց քանի որ բժիշկ չեմ, չեմ կարող նրան վիրահատել, առավելագույնը կարող եմ առաջին օգնություն ցույց տալ, նրան տանել դեպի բժիշկ: Հիմա լիազոր մարմինը պետք է լինի բժիշկ: Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատու պաշտոնյան պետք է լինի իր գործին գիտակ, եթե գործից անտեղյակ է,  պետք է ուղղակի չզբաղվի սրանով»,-ասաց ՀԿ նախագահը:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Հնդկուհին չորս օրում երկու անգամ նվաճել է Էվերեստը
Սա արդեն նրա երկրորդ երկակի վերելքն է. 2011-ին նա 10 օրվա ընթացքում երկու անգամ բարձրացել էր Էվերեստը:
Աղբյուր` Panorama.am
20:25
ԻՊ ահաբեկիչներին արգելել են օգտվել սոցցանցերից
Խմբավորման ղեկավարության «որոշման» համաձայն, օգտատերերը տեղադրվող լուսանկարներից կարող են տեսնել զինված խմբերի գտնվելու վայրը:
Աղբյուր` Panorama.am
20:22
Գորիսում երիտասարդ աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի
Համոզվելով, որ աղջիկը չի ցանկանում ամուսնանալ իր հետ, նրա կամքին հակառակ՝ գրկելով նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ:
Աղբյուր` Panorama.am
20:21
«Վարդատոն»-ը կանցկացվի մայիսի 28-ին
Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր՝ «Վարդատոն»:
Աղբյուր` Panorama.am
20:15
Մակրոնն ու Պուտինը կհանդիպեն մայիսի 29-ին
Երկրների առաջնորդները քննարկելու են Սիրիայում և Ուկրաինայում իրավիճակը, նաև երկկողմ խնդիրներ:
Աղբյուր` Panorama.am
20:09
Ամերիկացին ռեժիսոր Ջեյմս Քամերոնից պահանջում է 300 միլիոն դոլար «Տիտանիկ»-ի համար
Նրա խոսքով, կինեմատոգրաֆիստը «Տիտանիկ» ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը ստեղծել է իր նախնիների պատմության հիման վրա:
Աղբյուր` Panorama.am
20:00
Երեք օրում Հայաստանում արձանագրվել է 21 ՃՏՊ
Օպերատիվ իրավիճակը՝ մայիսի 19-22-ը
Աղբյուր` Panorama.am
19:51
Բրազիլիայում բանտից փախել է 30 կալանավոր
Երկուսին կրակել են, վեցին բռնել, մյուսներին փնտրում են:
Աղբյուր` Panorama.am
19:45
Մովսես Հակոբյանը հանձնարարել է առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից զերծ մնալու համար
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
Աղբյուր` Panorama.am
19:38
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը
Աղբյուր` Panorama.am
19:33
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքում և Արմավիրում
Պայմանավորված է «Արզական-Երևան» մայր ջրատարի վրա պլանային աշխատանքներով
Աղբյուր` Panorama.am
19:28
Հայ բազկամարտիկները վեց մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Այժմ հայ բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Աղբյուր` Panorama.am
19:15
«Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
«Ես լավ գիտեմ հայ ժողովրդի պատմությունը. շատ անգամներ են փորձել ձեզ ոչնչացնել, կոտրել ձեր կամքը, բայց դա ոչ ոքի չի հաջողվել. դուք շարունակում եք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
19:08
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան նոտա է հղել ԱՄՆ-ին:
Աղբյուր` Panorama.am
18:46
Դոնալդ Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել է հայկական երգչախմբի կատարումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում եղել են հայկական, կաթոլիկ և հունական բաժիններում:
Աղբյուր` Panorama.am
18:39
Ռուս մասնագետները կուսումնասիրեն Հայաստանում աճեցվող բուսական մթերքի արտահանման հնարավորությունները
Պատվիրակությունը կայցելի Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում տեղակայված ջերմոցային տնտեսություններ:
Աղբյուր` Panorama.am
18:30
Հույս ունենք՝ լոլիկի ու պղպեղի բերքն առատ կլինի. գյուղացի
Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչները լիահույս են, որ գյուղատնտեսական տարին բարեհաջող կլինի, և իրենք կկարողանան իրացնել ստացված բերքը։...
Աղբյուր` Panorama.am
18:15
ՔԿ. Քննություն է տարվում՝ պարզելու շտաբում լրագրողին սպառնալու դեպքի հանգամանքները
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը:
Աղբյուր` Panorama.am
18:09
Տնտեսության վիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի գնա. փորձագետ
Եթե Ադրբեջանը գնա լայնամասշտաբ պատերազմի, ապա հայկական կողմը կարող է թիրախավորել այդ երկրի նավթագազային համակարգը: Այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ա. Հովակիմյանը՝ ադրբեջանցի պաշտոնյային. ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ հակամարտությունը
«Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության նկատմամբ»:
Աղբյուր` Panorama.am
17:52
Հասան Ռոհանի. Սաուդյան Արաբիան զենք է գնում, Իրանը՝ այդ զենքից կարտադրի
Հասան Ռոհանին ուղիղ եթերում պատասխանում է տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Ամերիկյան «CBS»...
Աղբյուր` Panorama.am
17:47
Տրանսպորտի հարցի լուծումն իսկական փրկություն է. Հայանիստի բնակիչ
Արարատի մարզի Հայանիստ համայնքի տրանսպորտի խնդիրը մոտ 2 ամիս է՝ լուծվել է։ Գյուղացիների կողմից 5 տարի շարունակ բարձրաձայնվող պահանջը՝ Խաչփառ...
Աղբյուր` Panorama.am
17:38
ՀՔԾ. Ըստ հաղորդման` հարկադիր կատարողները չարաշահել են պաշտոնեական դիրքը
Արգելադրված գույքն աճուրդով վաճառվել է, և ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները որևէ միջոց չեն ձեռնարկել դրա օտարումը կանխելու ուղղությամբ:
Աղբյուր` Panorama.am
17:20
Բերբերյան. Հակակարկտային պաշտպանության համար նախատեսված գումարներն օգտագործվել են ոչ նպատակային
«Ողջունելի է, որ կառավարության անդամները հասկացան, որ Բերբերյանը ճիշտ է»:
Աղբյուր` Panorama.am
17:08
Հայանիստում ձկնաբուծարանների ջուրը կրկնօգտագործում են ոռոգման նպատակով
Այսօր Արարտի մարզի Հայանիստ գյուղում նշվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դիմավորել է ԱՄՆ նախագահին
Նախատեսվում է, որ Դ. Թրամփն այցելելու է Սուրբ Հարություն տաճար, որտեղ պետք է ելույթ ունենա Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի երգչախումբը:
Աղբյուր` Panorama.am
16:47
Ուսանողները բոյկոտել են ԱՄՆ փոխնախագահի ելույթը
Նրանք իրենց բողոքն են արտահայտել գործող նախագահի վարչակարգի կողմից վարվող քաղաքականության դեմ
Աղբյուր` Panorama.am
16:40
Վախից պապանձված ու գոռգոռալով կամ ճախրանքի վայելումով. Zipline-ը՝ սեփական փորձով
Աղջիկներից մեկը մինչ թռիչքն ասում է՝ իսկ եթե ճոպանը կտրվի, պատասխանում եմ. «Դե ես էլ կբացեմ թևերս ու կսկսեմ ճախրել. ազատ անկումը միշտ էլ կա։ Իմ գործը վայելելն է»
Աղբյուր` Panorama.am
16:31
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ միացել են հեծանիվով դեպի աշխատավայր ուղևորվելու միջազգային օրվան
«Յուրաքանչյուր լավ նախաձեռնություն արժանի է իրականացման ու հետևաբար՝ պահանջում է քաջալերում և աջակցություն»:
Աղբյուր` Panorama.am
16:24
ԱՆ. Բժիշկ-պացիենտ առցանց կապը կներդրվի Հայաստանում
Հավելվածը հնարավորություն է տալիս հետաքրքրվել պացիենտի վիճակով, նրան հիշեցումներ ուղարկել դեղերի ընդունման մասին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանը լուրջ տնտեսական փոփոխությունների առաջ է կանգնել. Արմեն Մանվելյան
16:10 22/05/2017

Ադրբեջանը լուրջ տնտեսական փոփոխությունների առաջ է կանգնել. Արմեն Մանվելյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}