Քաղաքական 12:50 20/04/2017 Հայաստան

«Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  ընթացող «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկում մեկնարկելու նպատակով «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրեց  երկու նոր նախագիծ: Նա նշեց, որ այս ծրագրերը կենթարկվեն համակողմանի մասնագիտական փորձաքննության և հանրային քննարկման՝ նախքան օրենսդրական ձևակերպումների առաջադրումը:

Նախագծերից մեկը կոչվում է «Պատիվ ունեմ»:  Ներկայացնելով նախագիծը՝ Վ. Սարգսյանն ասաց. «Հայկական բանակը կարիք ունի բանիմաց և հմուտ սպայակազմի: ՌՈՒՀ-երի շրջանավարտներն այն քաղաքացիներն են, ովքեր ընտրել են սպայական մասնագիտությունը որպես կենսակերպ, առաքելություն: Նրանք իրենց մարտական ուղին սկսում են որպես կուրսանտներ և երազում գեներալ դառնալ: Բայց մեծաթիվ բանակին անհրաժեշտ են մեծ թվով կրտսեր սպաներ, ովքեր կծառայեն դասակ-վաշտ օղակում: Նույնիսկ ցանկալի է, որ այդ օղակում ծառայող հրամանատարները, ունենալով անհրաժեշտ ռազմական կրթություն, գան տարբեր միջավայրերից, քաղաքացիական ամենատարբեր մասնագիտությունների տեր լինեն: Նրանք իրենց հետ զինված ուժեր են բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնելու են ավելի արդյունավետ դարձնել ժամկետային զինծառայողների բանակային տարիները:

Այսօրվա իրականության մեջ բուհական տարկետումների համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ: Բուհերի ընդունելության քննությունները, բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա` ողջ աշխարհում աշխատանքային փորձի ձեռքբերմամբ ընդհատվող ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող 4+2+3 ուսումնական ընթացք, որին հետևում է թեկնածուական ատենախոսության հապճեպ պաշտպանությունը` ժամկետային ծառայությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու հեռանկարով:

Ավելին, արդյունավետ չի օգտագործվում բուհերի այն շրջանավարտների ներուժը, ովքեր բակալավրիատից հետո զորակոչվում են ՀՀ զինված ուժեր: Հիմնականում նրանք համալրում են շարքային-սերժանտական կազմը, լավագույն դեպքում` անցնելով ուսումնական զորամասերով, իսկ երբեմն` անմիջապես նախանշվելով մարտական հերթապահություն իրականացնող զորամաս:

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում:

Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղային պայմաններով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ): Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:
Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:

Ծրագրի կարևոր արդյունքներից է նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Այսպիսով, տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի: Պետությունն էլ դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ»:

Երկրորդ նախագիծը՝«Ես եմ»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Վարչապետը՝ հրդեհի մասին. Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է
Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհին, նշել, որ հիմնական օջախներն այսօր մարվել են: «Ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արձագանք հրապարակմանը. նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել են Hetq.am կայքում հրապարակված «Գնդապետի պնդմամբ՝ ՔԿ քննիչները...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև
Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
20:23
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Աղբյուր` Panorama.am
20:12
Տաջիկստանի ԿԳ նախարարությունը խորհուրդ է տալիս դպրոցական հագուստ գնել տեղական արտադրողներից
Աղջիկներն ու տղաները չեն կարող մաշված ջինսերով դպրոց գնալ:
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի նախագահի խոսնակը մեկնաբանել է Էրդողանի թվիթերից «հանրապետություն» բառի հեռացման փաստը
Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է հինգերորդ նախագահ Ջևդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից:
Աղբյուր` Panorama.am
19:47
Ռումինիա-Հայաստան խաղի տոմսեր գնելու համար հայ երկրպագուներին անձը հաստատող փաստաթուղթ է անհրաժեշտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է. «Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել...
Աղբյուր` Panorama.am
19:35
6 մլն դրամի տուգանք՝ տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում
Ստուգվել են նավթամթերքներ իրացնող 67, գազի իրացնող (ԱԳԼՃԿ)՝ 24, բուժծառայություններ մատուցող՝ 4, խաղալիքների և քսայուղեր իրացնող՝ համապատասխանիաբար 5 և 4 տնտեսվարողներ սուբյեկտներ։
Աղբյուր` Panorama.am
19:23
Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Առաջնությունում արդեն են տեղի են ունեցել...
Աղբյուր` Panorama.am
19:12
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված,...
Աղբյուր` Panorama.am
19:05
Երթևեկությունը Լարսով արգելվում է գիշերային ժամերին
Թե որքան կշարունակվեն սահմանափակումները, դեռ հայտնի չէ:
Աղբյուր` Panorama.am
18:51
Մեծ աշխատանք է կատարվել, բայց ցուցանիշները նախատեսվածից ցածր են. Ամիրյան
Մշակույթի նախարարությունում կիսամյակային հաշվետվությունների շրջան է։ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»
ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից հրապարակվել է «Կրոնական ազատությունը աշխարհում 2016թ.-ին» խորագրով զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:33
Բաթումիում գազալցակայան է պայթել
Հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր` Panorama.am
18:22
Խոսրովի արգելոցում այժմ իրականացվում են հետմարման աշխատանքներ
Ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել «Խոսրովի անտառ» արգելոցում մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վաղը որոշ համայնքներում պլանային հոսանքազրկումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իսպանիայում զբոսաշրջիկները սպանել են դելֆինի ձագին՝ հանուն սելֆիի
Իսպանիայի ափերից մեկում դելֆինի ձագ է ստակել այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները նրա հետ սկսել են սելֆի անել: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևան
ԱՄՆ-ում 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևան:  Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:27
Հայաստանի երեք լողորդներ կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը
Հայաստանի լողի պատանեկան հավաքականն օգոստոսի 23-ից 28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում կմասնակցի պատանիների աշխարհի առաջնությանը: Լողի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Թունավորված հավկիթներ են հայտնաբերվել նաև Գերմանիայում
Գերմանիայում շուրջ 11 միլիոն հավկիթի մեջ ֆիպրոնիլ կոչվող միջատասպան թույն է հայտնաբերվել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Սկսվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին դասագրքերի բաշխման գործընթացը
Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին: Քաղաքապետարանի հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Լավրով. Հույս ունենք, որ Վաշինգտոնում ու Պհենյանում տաք գլուխները սառել են
Եթե ռազմական գործողություններ սկսեն, ապա տարածաշրջանում տուժելու են հարյուր հազարավոր մարդիկ:
Աղբյուր` Panorama.am
16:28
Հանձնարարվել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը». իրանագետ
«Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարգադրություն է ստորագրել, համաձայն որի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ի կատար ածել...
Աղբյուր` Panorama.am
16:15
Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել
Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում Հայաստանի՝ 57-ամյա քաղաքացի է մահացել: «Ռուսարմինֆո»-ի  հաղորդմամբ, նա պատրաստվում էր դստեր...
Աղբյուր` Panorama.am
16:04
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի 18-ը։
Աղբյուր` Panorama.am
16:00
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard-ի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում...
Աղբյուր` Panorama.am
15:38
Լոնդոնի օդանավակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Daily Mail-ի փոխանցմամբ, շենքից մուգ, խիտ ծուխ է բարձրանում, տեղում աշխատում են հրշեջները:
Աղբյուր` Panorama.am
15:21
Թուրքիայում հաքերների հատուկ ուսուցում կկազմակերպվի
Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպությունը (BTK) և Տեղեկատվական տեխնոլոգիաների միությունը (TBD) համատեղ նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՀ և ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին
13:00 16/08/2017

ԱՀ և ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}