Քաղաքական 19:27 20/04/2017

Ցինիզմի անսահմանությունը․ ադրբեջանական լոբբին «բացահայտել» է ԵԽ-ում Հայաստանի օգտին աշխատող «Միստր-X»-ին

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

«Եվրոպական ռազմավարական հետախուզության և անվտանգության կենտրոն» (ESISC) կոչվող կազմակերպությունը երկար ճգնելուց հետո հրապարակել է երկրորդ «զեկույցը», որով «բացահայտել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի օգտին աշխատող պատգամավորների, պաշտոնյաների ու ՀԿ-ների ցանցը, որոնք հովանավորվում են Սորոս հիմնադրամի կողմից»։

Առաջին զեկույցում ադրբեջանական լոբբիստները Հայաստանի օգտին աշխատողների թվում էին ներառել ոչ ավել, ոչ պակաս Ջորջ Սորոսին ու նրա հիմնադրամին, ԵԽԽՎ պատգամավորներ Ռենե Ռուքեին, Ֆրենկ Շվաբեին, Քրիստոֆ Շտրասերին, Ֆրասնուա Ռոշբլուանին, Պիտեր Օմցիգին, «Եվրոպական կայունության նախաձեռնությանը», այլ պատգամավորների ու կազմակերպությունների։ Ինտրիգը մեծացնելու համար բաց էին թողել «Միստր-X»-ին։

Եվ ահա այսօր արդեն, երկար մտածելուց հետո, ESISC-ի գործադիր տնօրեն Կլոդ Մոնիքը հրապարակել է, թե ով է այդ «Միստր-X»-ը։

Կլոդ Մոնիքին ներկայացելու համար շատ փաստեր անհրաժեշտ չեն, միայն նշենք, որ նա այն անձն է, ով Ադրբեջանը համարում է կառավարման  լավագույն մոդել ունեցող, ով դիտորդական առաքելություն է կատարել 2015թ․-ի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում ու հայտարարել, որ այն պետք է օրինակ լինի տարածաշրջանի համար, քննադատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ Ադրբեջանին քննադատելու համար։ Այս շարքը կարելի է շարունակել։

Եվ ահա այս կենտրոնը բացահայտում է Հայաստանի համար իբր աշխատող «Միստր-X»-ին՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկս, ով «առանցքային գործիչ է Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող ցանցում»։ Որպես ապացույց նշվում է, որ Մյուժնիկսը եղել է Ջորջ Սորոսի աշխատակիցը։

Իսկ թե ինչու է Մյուժնիկսը հայտնվել ադրբեջանցիների թիրախում պարզից էլ պարզ է․ նա ԵԽ այն պաշտոնյաներից է, ում Ադրբեջանը երևի թե չի կարողացել կաշառել ու որոշել է այլ կերպ «մոտենալ» հարցին։ Ադրբեջանին, իհարկե, դուր չի գալիս, որ հանձնակատարը մշտապես բարձրաձայնում է Ադրբեջանում մարդու իրավունքների, լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունների ու բռնությունների մասին։ Այսինքն դուր չի գալիս, որ Մյուժնիկսը կատարում է իր անմիջական պատասխանատվության տակ գտնվող աշխատանքը։

Նշվում է, թե Մյուժնիկսի ընտրությունից հետո վերջին 5 տարիներին Սորոսի հիմնադրամի հետ կապ ունեցող ՀԿ-ները մի շարք միջոցառումներ են կազմակերպել ԵԽԽՎ-ում։ Ավելին, «զեկույցը» մեջբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերն ու իրեն իրավունք վերապահում քննադատել «Ադրբեջանի տարածքների օկուպացիան»։ Մեծ ուրախությամբ նշվում է նաև, որ Մյուժնիկսի պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվում է։ 

Հաշվի առնելով, թե որքան գումարներ է ծախսում Ադրբեջանը լոբբինգի ու կաշառք բաժանելու վրա, (այսօր միայն The Guardian-ը գրել էր 30մլն եվրոյի մասին  ) կարելի է կռահել այս «զեկույցների» գինը։

Ակնհայտ է, որ նման պատվերների նպատակն է գոնե մեղմել Եվրոպայում Ադրբեջանի նկատմամբ ուղղված քննադատություններն ու ծածկել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գործունեության խայտառակ բացահայտումները, որոնց մասին վերջին ամիսներին շարունակաբար գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու  պնդումները երկպառակտություն է առաջացրել Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ամենահին կառույցում, որի առավել սուր զարգացումներին ականատես կլինենք շուտով՝ ապրիլի 24-ից 28-ը Ստրասբուրգում մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:17
Դավիթ Տոնոյանն առաջարկել է ներդնել հակակարկտային հրթիռային և ցանցային համակարգեր
Հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիրը կներդրվի Արագածոտնի և Լոռու մարզերում:
Աղբյուր` Panorama.am
12:53
Միշել Ֆարաոն. Այս ողջ ցավի մեջ ես տեսա հույսը` ապրելու հույսը
Լիբանանի պլանավորման պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ:
Աղբյուր` Panorama.am
12:40
Հանրությունը կընտրի Հանրայինի նոր մեկնաբանին
Ամենաշատ հավանում (լայք) ստացած 10 տեսանյութերի հերոսները կկարողանան անցնել հաջորդ փուլ:
Աղբյուր` Panorama.am
12:34
«ԼՊԿ». Ադրբեջանի կառավարությունը արգելափակում է անկախ մամուլը
«Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն» կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անմիջապես դադարեցնել դատական գործընթացները
Աղբյուր` Panorama.am
12:25
Վեդիում աղբի տեսակավորման կայան, Ալավերդիում՝ կարի ֆաբրիկա
Վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը:
Աղբյուր` Panorama.am
12:18
Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ նախատեսված չեն. նախարար
«Այս ընթացքում քննարկումներ են իրականացվել, կարծում եմ առաջիկայում որոշման ծրագիրը կներկայացվի կառավարությանը»:
Աղբյուր` Panorama.am
12:07
Հայաստանի բնակչության բնական հավելաճը նվազել է. պատճառները ցիկլային են
Ընթացիկ տարում էականորեն վատթարացել են թե՛ ծնելիության, թե՛ մահացության ցուցանիշները, ինչի հետևանքով գրանցվել է բնական հավելաճի թեկուզ դրական, բայց ոչ գոհացուցիչ արդյունք:
Աղբյուր` Panorama.am
12:00
Արտեմ Ասատրյանը՝ նոր կառավարությունում կազմում լինելու մասին
«Առարկայական քննարկումներ դեռ չկան»:
Աղբյուր` Panorama.am
11:55
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
11:50
Սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն
Դիտարկումների համաձայն, բարձրացել է ամուսնական, ընտանիքում երեխայի առաջին ծնունդի միջին տարիքը:
Աղբյուր` Panorama.am
11:45
Շվարցենեգերը Պատվո լեգեոնի հրամանատար է դարձել
Աղբյուրը նշում է, որ 2011 թվականին նախկին նահանգապետը Պատվո լեգեոնի ասպետ էր դարձել։
Աղբյուր` Panorama.am
11:32
Թրամփն ամփոփել է նախագահության 100 օրը
«Մենք նորից ունենալու ենք մրցունակ ու մեծ երկիր»:
Աղբյուր` Panorama.am
11:23
Սարդն ուղիղ եթերում վախեցնում է հաղորդավարին
Հաղորդման ողջ ընթացքում կենդանին մնում է մեծ էկրանին՝ Նյու Յորքի ֆոնի վրա:
Աղբյուր` Panorama.am
11:11
Գանձապահի հանգստությունը կողոպուտի ժամանակ
Տեսագրությունը հրապարակել է ոստիկանությունը:
Աղբյուր` Panorama.am
11:00
Միշել Օբաման մտադիր չէ քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնել
Նախկին առաջին տիկինը մասնակցել է Օռլանդո քաղաքում Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի համագումարին։
Աղբյուր` Panorama.am
10:36
ԴԱՀԿ պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով
Աղբյուր` Panorama.am
10:30
Սերգեյ Մովսեսյանը «Ռեյկյավիկ Օփեն»-ում գրավել է 3-րդ հորիզոնականը
Վերջին տուրի պարտիայում Սերգեյ Մովսեսյանն առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Յիլմազ Մուստաֆայի նկատմամբ
Աղբյուր` Panorama.am
10:22
Պարի միջազգային օրն է
«Պարող մարդու թևերը նրա աշխարհայացքի ընդգրկունությունն են ցույց տալիս, ոտքերը՝ արմատների ամրությունը, դեմքը՝ ներքին գեղեցկությունը, աչքերը՝ տրամադրությունը»:
Աղբյուր` Panorama.am
09:51
Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը բարձրացվել են հայությանը հուզող խնդիրներ
«Մենք՝ Վրաստանի 300 000 հայ քաղաքացիներս, սպասում էինք, որ դուք ևս Հայոց ցեղասպանության տարելիցի օրը հանդես կգաք հայտարարությամբ»:
Աղբյուր` Panorama.am
09:44
ՊԲ-ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):
Աղբյուր` Panorama.am
09:30
Մայիս ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը:
Աղբյուր` Panorama.am
09:27
Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է  բժիշկ,  պատգամավոր  Արա Բաբլոյանին ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Մանդատից զրկված Մամոյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ինձ էլ բիզնեսից հարցեր մի տուր, ցավդ տանեմ. Սամվել Ալեքսանյան. ՀԺ
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահ է, որ իր ընտանիքի հետ կապվող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում «ՍԱՍ»...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բան չունեմ ասելու». Վարդան Օսկանյանը՝ ՕՐՕ-ի ճակատագրի մասին. «Փաստ»
Վարդանանց փողոցի վրա գտնվող  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի շտաբը նախկինի պես բազմամարդ չէ։  Ընտրություններից...
Աղբյուր` Panorama.am
09:22
Կրճատումների ալիքը հասել է հարկային. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Վարչապետի հայտարարած օպտիմալացումների և կրճատումների ալիքը հասել է հարկային։ ՊԵԿ-ում վերջերս...
Աղբյուր` Panorama.am
09:21
Դավթաշենում ծառեր էտած քաղաքացին ազատ է արձակվել. «Առավոտ»
Դավթաշեն վարչական շրջանում 5 բարդի և 24 թեղի հատելու համար երկու ամսով կալանավորված Ա. Ս.-ն, որը երեկ ազատ է արձակվել, արդեն տանն է: Ա. Ս.-ի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Գևորգ Կոստանյանը՝ արդարադատության նախարա՞ր. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է, թե Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում թե նախկին  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ՍԴ-ն մերժեց
14:52 28/04/2017

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ՍԴ-ն մերժեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}