Հասարակություն 12:33 20/04/2017 Հայաստան

ՀՀ նախագահ. Հանձնարարել եմ, անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրապետության Նախագահը պաշտպանության, կրթության և գիտության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցրերի նախարարների, Երևանի քաղաքապետի, ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ուղեկցությամբ այցելել է համաժողովի շրջանակներում համալիրում ապրիլի 21-ից բացվող ցուցահանդեսի տաղավարներ, զինվորական դաշտային խոհանոց, դիտել առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացել կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած կրթական ծրագրերին, արձանագրած հաջողություններին, որից հետո Նախագահը մասնակցել է համաժողովին և հանդես եկել ելույթով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչությունը հրապարակել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ այս համաժողովի շրջանակներում մեր հանդիպման համար: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են կրթության, պաշտպանության, մեր հասարակական կյանքի կազմակերպման այլ բնագավառների աշխատողներ:

Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտիշրջանակներում: Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ:

Այդպիսին է նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրը: Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է:

Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ:

Առաջիկա օրերին այստեղ տեղակայված ցուցահանդես կայցելեն հազարավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` հասկանալու համար, թե այսօր մեր երկիրն ինչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ և շատ հետաքրքիր մասնագիտություն:

Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները, ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն մեր նոր սերնդի հրամանատարների, մտավորական-սպաների ամուր առանցք ձևավորելու համար: Սեպտեմբերին Դիլիջանում նոր և լայն հնարավորություններով վերաբացվելիք «Մոնթե Մելքոնյան» վարժարանից մինչև մեր բարձրագույն ռազմական հաստատությունների նոր կրթական ծրագրեր, քաղաքացիական բուհերից մինչև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր ժամկետային զինծառայողներ` մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը:

Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը:

Ի դեպ, ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար:

Պատասխանատվությունը վերացական և վերամբարձ հասկացություն չէ: Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը: Եթե անգամ չունի, վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է: Այդ մարդը ոչ միայն ստեղծելու է իր անկյունը, այլև ընդլայնելու է այն, դարձնելու է իր ընտանեկան օջախը: Այդ բնակարանում, այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, ովքեր տոգորվելու են այդ նույն սեփականատիրոջ զգացումով:

Սա, իմ խորին համոզմամբ, ամենալավ հայրենասիրական դաստիարակությունն է:

Թող ոչ ոք չմոլորեցնի իրեն և ուրիշներին. առանց վճռական տիրոջ, առանց երկրի հայրենի հողին կառչած կանանց և տղամարդկանց հնարավոր չէ որևէ հայրենասիրական դաստիարակություն: Միայն այդպիսի սեփականատիրոջ զգացումով տոգորված կանայք ու տղամարդիկ են ունակ դաստիարակել զավակներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, իրենց հողին ու իրենց ջրին:

Նման մարդկանց հայրենասիրության կոչեր ու քարոզներ կարդալ պետք չէ: Նրանք անմիջապես զգում են վտանգը և անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում՝ իրենց տունը, իրենց երկիրը պաշտպանելու նպատակով:

Նման վերաբերմունքի խրախուսման և ամրապնդման նպատակին են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում: Գալիք մի քանի տարիները որոշիչ են լինելու այդ ճանապարհին:
Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ, որ նման տիրոջ զգացումն էր, որ հաջողության ու հաղթանակի ճանապարհ հարթեց Արցախյան ազատամարտում:

Վազգենն ասում էր՝ տեղական հայրենասերների ցավը տանեմ: Ամեն մի գյուղում, ավանում, քաղաքում կան այդպիսի տեղական հայրենասերներ, որ գիտեն իրենց բնակավայրի պատմությունը, այդտեղից դուրս եկած մարդկանց անուններն ու կենսագրությունները: Նրանք միշտ պատրաստ են պատմել իրենց այդ հարազատ տան մասին և հպարտ են դրանով:

Տարիներ շարունակ աշխատանքի բերումով մեր երկրի տարբեր մարզեր ու համայնքներ այցելելով՝ ես ծանոթացել և շփվել եմ նման շատ մարդկանց հետ: Կարծում եմ, որ այդ մարդկանց նվիրումն ու աշխատանքը մենք մշտապես պետք է պահենք մեր ուշադրության և հոգածության կենտրոնում: Դրանից լավ հայրենասիրական դաստիարակություն լինել չի կարող:

Հայաստանը բազմաթիվ փոքր ու մեծ բնակավայրերի հանրագումարն է: Այդ հանրագումարի մեջ երբեք մենք չպիտի կորցնենք անգամ ամենափոքր միավորը: Մենք պետք է սիրենք, գուրգուրենք ու պահպանենք այդ միավորը: Ո՞վ կարող է դա ավելի լավ անել, քան սեփականատերը, իր ազնիվ աշխատանքով իր ընտանիքի հացը վաստակող տղամարդն ու կինը:

Դա է հայրենիքը ճանաչելու և սիրելու միակ ուղին: Այդ արժեքները մենք միշտ պետք է ամրապնդենք և փոխանցենք սերնդեսերունդ՝ առաջին հերթին մեր ընտանիքների միջոցով: Ընտանիքը մեր ազգապահպանության ամենակարևոր և ամենաամուր միավորն է, որտեղ յուրաքանչյուր մարդ ստանում է իր հիմնարար արժեքները:

Մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը: Արժանապատիվ քաղաքացի և հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարևոր դերակատարություն է, անշուշտ, վերապահված հենց դպրոցին: Հայրենասիրությունը, մարդասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները:

Ո՞վ է խնամում այգին, սիրելի՛ գործընկերներ: Այգին խնամում է տերը: Ո՞վ է, գիշերներ լուսացնելով, փորձում այգին փրկել ցրտահարությունից, ոռոգում, սրսկում, պաշտպանում այգին: Միայն ու միայն տե՛րը:

Մեր հայրենիքը հենց այդ այգին է, որտեղ տերը միաժամանակ մշակ է և ծառա: Հայրենասերը նա է, ով և՛, տեր է, և՛ մշակ՝ միաժամանակ, առանց զատելու:

Տեր լինել սեփական վաստակին, տեր լինել սեփական երկրին, տեր լինել սեփական իրավունքներին՝ նշանակում է լինել ազատ:

Ազատասիրությունը և հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են: Մենք արժանի լինենք այդ մեդալին: Պաշտպանե՛նք մեր ազատությունը, ինչպես կպաշտպանեինք մեր այգին, քանի որ առանց այդ այգու չենք ունենա ո՛չ վաստակ և ո՛չ էլ որևէ այլ բան:

Վերահաս վտանգի առաջ համախմբվում են շատերը: Դա կոչվում է, ինչպես գիտեք, ինքնապաշտպանության բնազդ: Այդ բնազդը հատուկ է նույնիսկ կենդանիներին: Մեր ազգային համախմբումը հիմնված չէ և չպետք է հիմնված լինի ինքնապաշտպանական բնազդների վրա: Այն խորապես գիտակցված ընտրություն է և կոչվում է ազատություն. տիրո՛ջ ազատություն և տիրո՛ջ պատասխանատվություն: Այն մեր ինքնության և ինքնագիտակցության կարևոր բաղադրիչն է եղել հազարամյակներ և լինելու է այսուհետ ևս:

Երբ մենք ասում ենք, որ հարգում ենք և հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ-որ մեկին դուր գալու համար: Մենք դա ասում ենք և անում ենք, քանի որ մարդն առանց հիմնարար ազատությունների լիարժեք չէ:

Մեզ պետք են լիարժեք մարդիկ, մեզ պետք են երկրի տերեր, որ պատրաստ են մշակելու և պաշտպանելու իրենց վաստակը, իրենց այգին՝ մեր Հայաստանը:

Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը:

Շնորհակալություն:

Հաջողություն եմ մաղթում բոլորին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:17
Դավիթ Տոնոյանն առաջարկել է ներդնել հակակարկտային հրթիռային և ցանցային համակարգեր
Հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիրը կներդրվի Արագածոտնի և Լոռու մարզերում:
Աղբյուր` Panorama.am
12:53
Միշել Ֆարաոն. Այս ողջ ցավի մեջ ես տեսա հույսը` ապրելու հույսը
Լիբանանի պլանավորման պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ:
Աղբյուր` Panorama.am
12:40
Հանրությունը կընտրի Հանրայինի նոր մեկնաբանին
Ամենաշատ հավանում (լայք) ստացած 10 տեսանյութերի հերոսները կկարողանան անցնել հաջորդ փուլ:
Աղբյուր` Panorama.am
12:34
«ԼՊԿ». Ադրբեջանի կառավարությունը արգելափակում է անկախ մամուլը
«Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն» կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անմիջապես դադարեցնել դատական գործընթացները
Աղբյուր` Panorama.am
12:25
Վեդիում աղբի տեսակավորման կայան, Ալավերդիում՝ կարի ֆաբրիկա
Վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը:
Աղբյուր` Panorama.am
12:18
Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ նախատեսված չեն. նախարար
«Այս ընթացքում քննարկումներ են իրականացվել, կարծում եմ առաջիկայում որոշման ծրագիրը կներկայացվի կառավարությանը»:
Աղբյուր` Panorama.am
12:07
Հայաստանի բնակչության բնական հավելաճը նվազել է. պատճառները ցիկլային են
Ընթացիկ տարում էականորեն վատթարացել են թե՛ ծնելիության, թե՛ մահացության ցուցանիշները, ինչի հետևանքով գրանցվել է բնական հավելաճի թեկուզ դրական, բայց ոչ գոհացուցիչ արդյունք:
Աղբյուր` Panorama.am
12:00
Արտեմ Ասատրյանը՝ նոր կառավարությունում կազմում լինելու մասին
«Առարկայական քննարկումներ դեռ չկան»:
Աղբյուր` Panorama.am
11:55
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
11:50
Սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն
Դիտարկումների համաձայն, բարձրացել է ամուսնական, ընտանիքում երեխայի առաջին ծնունդի միջին տարիքը:
Աղբյուր` Panorama.am
11:45
Շվարցենեգերը Պատվո լեգեոնի հրամանատար է դարձել
Աղբյուրը նշում է, որ 2011 թվականին նախկին նահանգապետը Պատվո լեգեոնի ասպետ էր դարձել։
Աղբյուր` Panorama.am
11:32
Թրամփն ամփոփել է նախագահության 100 օրը
«Մենք նորից ունենալու ենք մրցունակ ու մեծ երկիր»:
Աղբյուր` Panorama.am
11:23
Սարդն ուղիղ եթերում վախեցնում է հաղորդավարին
Հաղորդման ողջ ընթացքում կենդանին մնում է մեծ էկրանին՝ Նյու Յորքի ֆոնի վրա:
Աղբյուր` Panorama.am
11:11
Գանձապահի հանգստությունը կողոպուտի ժամանակ
Տեսագրությունը հրապարակել է ոստիկանությունը:
Աղբյուր` Panorama.am
11:00
Միշել Օբաման մտադիր չէ քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնել
Նախկին առաջին տիկինը մասնակցել է Օռլանդո քաղաքում Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի համագումարին։
Աղբյուր` Panorama.am
10:36
ԴԱՀԿ պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով
Աղբյուր` Panorama.am
10:30
Սերգեյ Մովսեսյանը «Ռեյկյավիկ Օփեն»-ում գրավել է 3-րդ հորիզոնականը
Վերջին տուրի պարտիայում Սերգեյ Մովսեսյանն առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Յիլմազ Մուստաֆայի նկատմամբ
Աղբյուր` Panorama.am
10:22
Պարի միջազգային օրն է
«Պարող մարդու թևերը նրա աշխարհայացքի ընդգրկունությունն են ցույց տալիս, ոտքերը՝ արմատների ամրությունը, դեմքը՝ ներքին գեղեցկությունը, աչքերը՝ տրամադրությունը»:
Աղբյուր` Panorama.am
09:51
Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը բարձրացվել են հայությանը հուզող խնդիրներ
«Մենք՝ Վրաստանի 300 000 հայ քաղաքացիներս, սպասում էինք, որ դուք ևս Հայոց ցեղասպանության տարելիցի օրը հանդես կգաք հայտարարությամբ»:
Աղբյուր` Panorama.am
09:44
ՊԲ-ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):
Աղբյուր` Panorama.am
09:30
Մայիս ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը:
Աղբյուր` Panorama.am
09:27
Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է  բժիշկ,  պատգամավոր  Արա Բաբլոյանին ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Մանդատից զրկված Մամոյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ինձ էլ բիզնեսից հարցեր մի տուր, ցավդ տանեմ. Սամվել Ալեքսանյան. ՀԺ
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահ է, որ իր ընտանիքի հետ կապվող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում «ՍԱՍ»...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բան չունեմ ասելու». Վարդան Օսկանյանը՝ ՕՐՕ-ի ճակատագրի մասին. «Փաստ»
Վարդանանց փողոցի վրա գտնվող  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի շտաբը նախկինի պես բազմամարդ չէ։  Ընտրություններից...
Աղբյուր` Panorama.am
09:22
Կրճատումների ալիքը հասել է հարկային. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Վարչապետի հայտարարած օպտիմալացումների և կրճատումների ալիքը հասել է հարկային։ ՊԵԿ-ում վերջերս...
Աղբյուր` Panorama.am
09:21
Դավթաշենում ծառեր էտած քաղաքացին ազատ է արձակվել. «Առավոտ»
Դավթաշեն վարչական շրջանում 5 բարդի և 24 թեղի հատելու համար երկու ամսով կալանավորված Ա. Ս.-ն, որը երեկ ազատ է արձակվել, արդեն տանն է: Ա. Ս.-ի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Գևորգ Կոստանյանը՝ արդարադատության նախարա՞ր. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է, թե Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում թե նախկին  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ՍԴ-ն մերժեց
14:52 28/04/2017

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ՍԴ-ն մերժեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}