Հայաստանի էներգետիկ շուկան ազատականացվում է
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ մշակված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը մինչև 2017թ. մայիսի 31-ը կներկայացվի կառավարության հաստատման։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են՝ այն նախատեսում է էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում, որը պետք է իրականացվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրանով շուկայի մի մոդելից անցում է կատարվելու մեկ այլ մոդելի, որտեղ ներմուծվելու են ազատականացման տարրեր։ Ակնկալվում է, որ այն նպաստավոր ազդեցություն կունենա ինչպես շուկայի մասնակիցների ծախսերի կրճատման, այնպես էլ սակագների ձևավորման վրա։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, Հայաստանում նոր էլեկտրաէներգետիկական շուկա ձևավորելու նախաձեռնությունը պայմանավորված է ներքին շուկայի պահանջներով, դրա կատարելագործման, ինչպես նաև Վրաստանի հետ առևտրի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով, միջսահմանային առևտուրը ընձեռում է փոխշահավետ հնարավորություններ և նպաստում է ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:
Ինչպես շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը, այնպես էլ դրանից բխող «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է շուկայի մասնակիցների հետ: Փաստաթղթերը ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններին:
«Ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփումից հետո, վերջնական տարբերակը մինչև հաջորդ ամսվա վերջ կներկայացվի կառավարության հաստատմանը»,- նշել է Հ.Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ներդրող. Գեղարքունիքի մարզը դառնալու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը
- Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները
- Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացմամբ
- Մեր հանրապետության համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ ոլորտի արդիականացումն ու զարգացումը. Վարչապետ
- Իրանցի նախարարը եվրոպացի պաշտոնյային է ներկայացրել Հայաստանի էներգետիկ կարողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան