Քաղաքական 14:56 21/04/2017 Հայաստան

«Ելք»-ի քարոզարշավը կմեկնարկի ռոք համերգով, ՀՀԿ-ինը՝ բակային հանդիպումներով, իսկ «Երկիր ծիրանի»-ինը՝ հեծանվաերթով

Այսօր՝ ապրլի 21-ին, պաշտոնապես մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակից 3 քաղաքական ուժերը՝ «Ելք» դաշինքը, Հանրապետական և «Երկիր ծիրանի» կուսակցությունները, արդեն իսկ պլանավորել են՝ ինչպես են անցկացնելու քարոզարշավի առաջին և հետագա օրերը։

Քաղաքական ուժերի առաջիկա ծրագրերին տեղեկանալու նպատակով Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերջիններիս ներկայացուցիչների հետ։

«Ելք» դաշինքից ավագանու անդամի թեկնածու Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ դաշինքի քարոզարշավը մեկնարկելու է այսօր՝ ժամը 18։00-ին, մետրոյի «Երիտասարդական» կայանի հարակից տարածքից՝ «Բարեկամության ձեռքեր» արձանի մոտից։
«Երթը շարժվելու է դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ էլ տեղի է ունենալու համերգ-հանրահավաք։ Համերգի ընթացքում ելույթ է ունենալու «Նեմրա» ռոք խումբը, որից հետո տեղի է ունենալու մեր հանրահավաքը։ Ինչ վերաբերում է առաջիկա օրերի մեր աշխատանքներին, ապա քարոզարշավ ենք իրականացնելու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Դրանց նրկա է լինելու անձամբ Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանը»,- տեղեկացեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նախորդներից տարբեր, նորարարական քարոզարշավի մեկնարկը տրվելու է Ավանից։

«Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի պատասխանատու Սոնա Աղեկյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 17։00-ին, իրենց քարոզարշավի մեկնարկը տրվելու է Ազատության հրապարակից՝ հեծանվաերթով։
«Հեծանվաերթն անցնելու է հետևյալ ուղով՝ Ազատության հրապարակ-Թումանյան-Նալբանդյան-Սայաթ-Նովա-Պռոշյան փողոցներ, Բաղրամյան-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ»,- տեղեկացրեց կուսակցության ներկայացուցիչը՝ հավելելով, որ քարոզարշավի յուրաքանչյուր հաջորդ օրվա մասին իրենք հանդես կգան լրացուցիչ ծանուցմամբ։
Սոնա Աղեկյանը նաև նշեց, որ քարոզարշավի շրջանակներում ենթադրվում են բակային հանդիպումներ՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի անմիջական մասնակցությամբ։

Ինչ վերաբերում է ՀՀԿ քարոզարշավին, ապա ավագանու թեկնածու Նաիրա Նահապետյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ այն այսօր մեկնարկելու է բակային հանդիպումներով։ Կոնկրետ այսօր Էրեբունի վարչական շրջանում նախատեսված է երևանցիների հետ 4 նմանատիպ հանդիպում։
«Ամեն օր լինելու ենք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, հանդիպումներին մասնակցելու է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ակնկալում ենք երևանցիների հետ անմիջական հանդիպումներ և զրույցներ։ Մենք այս գործելաոճը շատ ենք գնահատում, որովհետև անմիջականորեն հանդիպում ենք մարդկանց հետ, ներկայացնում մեր կատարած աշխատանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ համերգներ և հանրահավաքներ քարոզարշավի ընթացքում չեն նախատեսվում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:49
Արծրուն Հովհաննիսյան. Սխալ փաստարկներով, չհիմնավորված տեղեկատվություն է
«Հայաստանից հիվանդ երեխաներին որպես «մսացու» են ուղարկում սահման» վերտառությամբ «Հրապարակը» ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
20:30
Վաղը մայրաքաղաքում կանցկացվի գարեջրի 4-րդ փառատոնը
Օգոստոսի 19-ին ժամը 18:00-ից մինչև 23:00-ը  Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը։...
Աղբյուր` Panorama.am
20:21
Երթևեկության փոփոխություններ՝ Կոմիտաս-Վաղարշյան և Հալաբյան-Մարգարյան խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հայ ըմբիշները վաղը մեկնում են Փարիզ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու
2017 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ընթանալու է օգոստոսի 21-26-ը:
Աղբյուր` Panorama.am
20:00
23-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 23-ամյա կնոջ նկատմամբ բռնություն...
Աղբյուր` Panorama.am
19:47
ՀՀ մշակույթի նախարարությունը մրցույթ է հայտարարում
2018 թվականին պետպատվերով և աջակցությամբ գրականություն հրատարակելու վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
19:34
Երեք հայ ձյուդոյիստ պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Բուդապեշտում:
Աղբյուր` Panorama.am
19:20
Բրիջիթ Մարկոնը խոսել է իր և ամուսնու տարիքային տարբերության մասին
Elle ամսագրի հետ զրույցում Բրիջիթ Մարկոնը խոսել է իր և ամուսնու՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տարիքային տարբերության մասին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:13
Լևոն Արոնյանն ամուսնանում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում ապագա կնոջ՝ ավստրալուհի Արիանա Կաոիլիի հետ ֆոտոշարք է հրապարակել։ Ֆոտոշարքով շախմատիստը...
Աղբյուր` Panorama.am
19:09
Նիկշա Բավցևիչ. Մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը
2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վաղը սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի
Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Բագրատյան. «Ժամանակը չէ մեր երկիրը Արմենիա անվանելու»
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է իր խոսքով՝ ևս մեկ քաղաքակրթական խնդրի՝ հայոց...
Աղբյուր` Panorama.am
18:46
Հայաստանից վերադարձող աստրախանցի պաշտոնյային թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք
Վրացի սահմանապահները հայ-վրացական «Սադախլո» անցակետում Հայաստանից վերադարձող Աստրախանի դումայի խոսնակ Իգոր Մարտինովին  թույլ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Մոսկվայում գտել են երգիչ Օսինին
ՌԴ-ում գտել են երեք օր որոնվող երգիչ Եվգենի Օսինին։ «Օսինը ալկոհոլային կախվածությունից բուժման վերականգնողական կենտրոնում է»,-...
Աղբյուր` Panorama.am
18:29
Անտառում մոլորված երեքամյա երեխային գտել են ողջ ու անվնաս
Ուֆայի հիվանդանոց տեղափոխված երեք տարեկան երեխայի մոտ, ով մեկ օր միայնակ եղել է անտառում, բժիշկները որևէ արտառոց բան չեն հայտնաբերել: Երեխան...
Աղբյուր` Panorama.am
18:25
ՊԵԿ-ը Սոչիում այրած ձկան գործով գնդակը նետում է ՍԱՊԾ դաշտը
«Գործ ունենք, ոչ թե մաքսային, այլ՝ անասնաբուժական հսկողության հետ, որի իրականացումը դուրս է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասությունների շրջանակից»:
Աղբյուր` Panorama.am
18:13
Բուլղարիան ուժեղացնում է անվտանգության միջացառումները Թուրքիայի հետ սահմանին
Բացի զինվորներից սահմանը սրանից հետո կհսկվեն անօդաչու թռչող սարքերի և տեսախցիկների կողմից:
Աղբյուր` Panorama.am
17:55
Թուրք զինվորականների մոտեցումները զարմացրել են Իրանի ԶՈւ ԳՇ պետին
Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ խոստացել է, որ առաջիկայում կայցելի Իրան:
Աղբյուր` Panorama.am
17:43
Դատարանը բավարարեց ՔԿՎ միջնորդությունը՝ Հրաչյա Հարությունյանի գործով
Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիելյանի նախագահությամբ բավարարեց ՀՀ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
17:33
Ահազանգում է պատգամավորը. Վանաձորի ճոպանուղին քանդում են
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, ով ծնունդով Վանաձորից է, ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է՝ քաղաքի ճոպանողուն քանդում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Իսլամիստներից փախած հայ ընտանիքը պատմել է իրենց տանջանքների մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող Սիրիական Ռաքքա քաղաքում ապրած հայ ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
16:54
Beeline-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են համերգաշրջանը
Beeline-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են 2016-2017 թ.թ. համերգաշրջանը, որի ընթացքում «Խաչատրյան տրիոն»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Լևոն Արոնյանն առաջատարն է Grand Chess Tour-ի չորրորդ փուլի ընդհանուր հաշվարկում
Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի չորրորդ փուլում տասը գրոսմայստերներ շրջանաձև մրցակարգով խաղացել են կայծակնային շախմատի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Իսպանիայում չորրորդ կասկածյալն է ձերբակալվել
Իսպանիայի հյուսիսարևելյան մասում  ահաբեկչական հարձակումների հետ կապ ունենալու կասկածանքով չորրոդ մարդն է ձերբակալվել: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:10
Էրդողանը կոչ է արել Գերմանիայում ապրող թուրքերին քվեարկել Մերկելի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Անգելա Մերկելն ու նրա...
Աղբյուր` Panorama.am
15:47
Հրաչյա Հարությունյան. Ինձ պատժախցում էին պահում
Կամավոր է դիմել իրեն Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու խնդրանքով:
Աղբյուր` Panorama.am
15:46
Նախագահը հանձնարարել է նախապատրաստվել Համահայկական խորհրդի ձևավորման աշխատանքներին
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի նախապատրաստմանը և Համահայկական խորհրդի ձևավորմանը վերաբերող հարցեր
Աղբյուր` Panorama.am
15:37
«Ես հրաժարվում եմ ձեր մատուցած պաշտպաններից». Սեֆիլյան
Սեֆիլյանը կրկին հրաժարվեց հանրային պաշտպանից։
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին: Կառավարության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիի արտահանձնման հարցով դիմել է մի քանի երկրների
Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել մի քանի երկրների, այդ թվում Ուկրաինայի իրավապահ մարմիններին, Միխեիլ Սաակաշվիլու արտահանձնման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գինու արտադրության ծավալներն աճել են, օղունը՝ նվազել. Ավագ Հարությունյան
15:10 18/08/2017

Գինու արտադրության ծավալներն աճել են, օղունը՝ նվազել. Ավագ Հարությունյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}