Հասարակություն 12:56 21/04/2017 Հայաստան

Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն. Թուրքիայից լոլիկ չներկրվելու հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը

«Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել»,-նման հայտարարություն է տարածել ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն ՊՈԱԿ-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից հասարակությանը չեն տրվել սպառիչ պատասխաններ առ այն, թե ինչ քայլեր են իրականացվել ներմուծված ապրանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առկա չէ տեղեկատվություն առ այն, թե արդյոք Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը ենթարկվում է առողջական ռիսկի գնահատման թե ոչ, և ինչ ռիսկեր են առկա ազգաբնակչության համար, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական- վերլուծական կենտրոնի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ հնարավոր վտանգների բացահայտման և ռիսկի շրջանակի հատկորոշման նպատակով:

Կենտրոնի կողմից կապ է հաստատվել սննդամթերքի ռիսկերի գնահատման եվրոպական գործընկերների հետ՝ պարզելու, թե ընթացիկ տարում հայտնաբերվել են արդյոք վտանգներ թուրքական բուսական ծագման մթերքներում: Արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, այդ թվում՝ առողջության համար բարձր ռիսկ պարունակող մթերքներ, ինչի արդյունքում ԵՄ սահմանային հսկիչ մի շարք կետերում կասեցվել են Թուրքիայից արտահանված մի շարք բուսական ծագման մթերքներ, և բոլոր խախտումները ծանուցված են նաև սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալում (RASFF):

Բացի այդ ուսումնասիրվել է գիտական գրականություն՝ պարզելու արդյոք առկա են հետազոտություններ թուրքական բանջարեղենում, այդ թվում լոլիկում թունաքիմիկատների պարունակության և վերջիններիս թունավորության գնահատման վերաբերյալ: Ռիսկի շրջանակի որոշման համար ուսումնասիրվել են ինչպես սննդի և անասնակերի արագ արձագանքման համակարգում առկա տեղեկատվությունը, այնպես էլ գիտական գրականությունը, համադրվել են ստացված տվյալները, և փաստվել, որ Թուրքիայում բույսերի հիվանդությունների պայքարում օգտագործվող թունաքիմիկատները հաճախ պարունակում են բարձր ռիսկ՝ սպառողների առողջության հետ կապված:  

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում իսկապես լայն տարածում է գտել թունաքիմիկատների ինտենսիվ կիրառությունը բանջարեղենի, այդ թվում լոլիկի արտադրության մեջ: Գիտական ուսումնասիրության արդյունքները, որոնք իրականացվել են Թուրքիայում և հրապարակվել 2016թ. Ագրոնոմիայի ժողովածուի LIX հատորում, փաստում են, որ ացետամիպրիդի, էնդոսուլֆան բետայի և քլորպիրոֆոսի կոնցենտրացիաները լոլիկում գերազանցում են առավելագույն թույլատրելի շեմը, մասնավորապես՝ դեկտեմբեր ամսին, իսկ քլորպիրոֆոսը՝ հունվարին: Բացի այդ, արգելված պեստիցիդների պարունակություններ են հայտնաբերվել լոլիկում, մասնավորապես էնդոսուլֆան (ալֆա և բետա) և տետրադիֆոն,  հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված պարունակությունները սպառողների առողջության վրա կարող են թողնել թունավոր ազդեցություն: Արդյունքում առաջարկվել է մշակել պեստիցիդների մոնիթորինգի համակարգ՝ սպառողների առողջական ռիսկը նվազեցնելու նպատակով:

RASFF համակարգում ևս առկա է տեղեկատվություն թուրքական բուսական ծագման մթերքում քիմիական վտանգների բարձր մակարդակների հետ կապված, ինչի արդյունքում Թուրքիայից արտահանվող բուսական ծագման մթերքը, այդ թվում՝ թարմ-պտուղ բանջարեղենը, մերժվել են: Միայն 2017 թ. ապրիլի 4-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է քիմիական վտանգների հետ կապված 10 դեպք, ինչի արդյունքում թուրքական ապրանքները կասեցվել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Բուլղարիայի սահմաններում: Թունաքիմիկատներից հայտնաբերվել է պրոքլորազի, ացետամիպրիդի և տուբեկոնազոլի բարձր պարունակություններ տարբեր բանջարեղեններում՝ քաղցր պղպեղ, նուռ: Հայտնաբերվել են նաև այլ տիպի քիմիական վտանգներ՝ աֆլատոքսին Բ1, օխրատոքսին Ա և սուլֆիդներ՝ չրեղենում և քիշմիշի չամիչում:

Պետք է շեշտել, որ առանց քիմիական ռիսկերի գնահատման հնարավոր չէ պարզել՝ երաշխավորվել է արդյոք սպառողների անվտանգության ապահովումը:

Լիազոր մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից շրջանառվել է նաև վարկած, որ իրենց տվյալներով Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել:
Այս հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում ստեղծված իրավիճակը, քանզի իրացման ցանցում, բացառությամբ վերջին երկու շաբաթի, թուրքական լոլիկ իրացվել է այսօրվա շուկայական գնից էականորեն էժան գնով: Դա է վկայում նաև բավականին մեծ թվով թուրքական լոլիկի արկղերի առկայությունը իրացման ցանցում:

Ստացվում է, որ լիազոր մարմինը չի վերահսկել իրացման ցանցը, ինչից կարելի է ենթադրել, որ իրացվող խմբաքանակը չի ենթարկվել փորձաքննության որևէ ցուցանիշի նկատմամբ:

Հաշվի առնելով, որ սահմանային անվտանգության ապահովումը կարևորվում է կենսաահաբեկչության կանխարգելման և ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, անհրաժեշտ է նշված դեպքը դիտարկել նաև այս համատեքստում»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՍԱՊԾ-ն հայտարարեց, որ այս տարի Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել:

«Թույլ է տրվում անձնական օգտագործման նպատակներով՝ ուղեբեռով, որոշակի քանակություն բերել»,-ասացին ՍԱՊԾ-ից:   
                             
    



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:22
Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր
Բեռնատարի վարորդը փախուստի է դիմել, նրան որոնում են:
Աղբյուր` Panorama.am
20:30
Եղանակը՝ առաջիկա օրերին
Օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարությունից օդի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կիևը Այվազովսկու կտավների միջազգային հետախուզում է հայտարարել
Ուկրաինան հայտարարել է երկրի թանգարանային ֆոնդից 52 գեղանկարների միջազգային հետախուզման մասին, դրանց մեջ են նաև Այվազովսկու աշխատանքները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին: «Գազեռտա.ռու»-ի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հնդկաստանում 10 տարեկան աղջիկը մայր է դարձել
Հնդկաստանի տասնամյա բնակչուհին ծննդաբերել է: Նա աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել: «Վեստի.ռու»-ի  փոխանցմամբ, աղջիկը հղիացել...
Աղբյուր` Panorama.am
19:48
Բուրքայով խորհրդարան գնացած ավստրալուհին ապշեցրել է պատգամավորներին
Ավստրալիայի «Մեկ ազգ» աջ կուսակցության առաջնորդ Փոլին Հենսոնը Սենատի նիստին եկել է բուրքայով (մուսուլման կանանց հագուստ) և ապշեցրել...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հայաստանից երկու նետաձիգ կմասնակցի աշխարհի պատանիների ու երիտասարդների առաջնությանը
Նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի երկու անդամներ՝ Արման Բալդիյանը և Լևոն Պողոսյանը պատրաստվում են հոկտեմբերի սկզբին Արգենտինայում...
Աղբյուր` Panorama.am
19:23
Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան-Կորյուն խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Կառլեն Մկրտչյանը միացել է «Փյունիկին»
Կառլեն Մկրտչյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Վթարային ջրանջատում Արաբկիրում
Օգոստոսի 18-ին ժամը 10.00-22.00-ը:
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեծ Պարնիում աճեցրած կտավատից նախատեսում են ձեթ ստանալ հենց գյուղում
Այստեղ ցանքատարածությունները մշակվում են ամբողջությամբ:
Աղբյուր` Panorama.am
18:38
Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար
Սուրբ Կիրակոսն արդեն 3 տարի է՝ փակ է և այնտեղ արարողություններ չեն կատարվում, իսկ տեղի հայ բնակչությունը կրոնական ծեսերի համար այլ եկեղեցի չունի:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Բելառուսից մսի և կաթնամթերքի ներկրումը
Ռոսսելխոզնադզորն օգոստոսի 18-ից  ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի Բելառուսի միս արտադրող և կաթնամթերք արտադրող երեք ընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Խոսրովի անտառ արգելոցի վերականգնման համար Ադիբեկյան ընտանիքը 100 000 եվրո է նվիրաբերում
«Ես հավատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր կրճատել այդ հրաշալի ու առանձնահատուկ բնության արգելոցի վերականգնման ժամանակը»:
Աղբյուր` Panorama.am
18:00
Սոչիի օդանավակայանում Հայաստանից տարված ձուկ են այրել
Սոչիի օդանավակայանում Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները առգրավել են 20 արկղ առևտրային բեռ: «Vesti-sochi»-ի հաղորդմամբ, ապրանքն այդ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան,...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԱՄՆ դեսպանի խնդրանքով հայաստանցի ուսանողին տարկետում տրվեց
Կառավարության այսօրվա նիստում 1995 թ. ծնված Ց. Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվեց  մինչև ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով
Այսօր ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք ծանրորդներ՝  Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Վանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Մենք շատ լավ համագործակցում ենք Հայաստանի հետ. ԻԻՀ նախագահի խորհրդական
«Վստահ եմ` մեր համագործակցությունը տնտեսական բնագավառում՝ հատկապես էներգետիկայի ասպարեզում կշարունակի զարգանալ, խորանալ և փոխշահավետ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
«Ես կգամ սեպտեմբերի 10-ին: Կգամ Լեհաստանից, «Կրակովեց» անցակետով»:
Աղբյուր` Panorama.am
16:09
Սև ծովում հայ է խեղդվել
Սև ծովի վրացական ափերի մոտ՝  Ցիխիսձիրի շրջանում փրկարար ծառայության աշխատակիցները ջրից դուրս են բերել երիտասարդ տղամարդու դի: Նա երեկ էր...
Աղբյուր` Panorama.am
16:00
Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը
Նախագահին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների մասին։
Աղբյուր` Panorama.am
15:48
Բացահայտվել է սուտ մատնության ևս երկու դեպք. ՀՔԾ
Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ։
Աղբյուր` Panorama.am
15:20
ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստ կգումարի
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր ժամը 20:00-ին գործադիր մարմնի նիստ կգումարի։ Panorama.am-ին այս մասին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական...
Աղբյուր` Panorama.am
15:11
Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ
Բնապահպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից։
Աղբյուր` Panorama.am
15:00
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է վերաբացել Վանաձորի գրադարանները
«Փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մհեր Երզնկյան. Չպարգևատրված հերոսը
15:59 17/08/2017

Մհեր Երզնկյան. Չպարգևատրված հերոսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}