Ֆլորիդայի բնակչին ձերբակալել են շանը կծելու համար
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչին ձերբակալել են շանը կծելու համար: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, 30-ամյա տղամարդը մի քանի անգամ կծել է ընկերուհու շան ականջը:
Այնուհետև նա վիճաբանել է եղբոր հետ, ով փորձել է պաշտպանել կենդանուն ու կծել նրա կուրծքը։ Կասկածյալն ասել է, որ ինքը շանը պատժել է վատ վարքի համար: Ընտանի կենդանին լուրջ տրավմա չի ստացել:
Քելլիին մեղադրում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու բռնության համար: Գործը քննող դատավարը նրան արգելել է շփվել տուժած կենդանու և եղբոր հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում