Փարիզի փաստաբանների պալատի անդամ. Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը Հայաստանից փողերի դուրսբերումն է
«Կարևոր է, որ փաստաբանը կարողանա նախականխիչ պայման ստեղծել ներդրողի համար։ Հարկային մարմինների հետ առնչության ժամանակ ևս փաստաբանը կարևոր նշանակություն ունի»:
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել «Միջազգային գործերի իրավական պաշտպանությունը. Օտարերկրյա գործարարները Հայաստանի Հանրապետությունում և հայ գործարարները արտերկրում» թեմայով միջազգային սեմինար-քննարկմանը հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Պալատի մամուլի կենտրոնի հաղորդմամբ, նա անդրադարձել է նաև ներդրողների համար կարևոր հարկային և մաքսային մարմինների հետ հարաբերակցության ընթացքում փաստաբանի, որպես կարևոր գործընկերոջ դերին:
Նա նշել է, որ փաստաբանությանն առնչվող օրենսդրությունը հնարավորություն է տալիս փաստաբանին կանգնել և մինչև վերջ մնալ գործարարի կողքին՝ կարևորելով փաստաբանական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումները և գործուն մեխանիզմները, այդ թվում փաստաբանի, նրա գրասենյակի, բնակարանի խուզարկության արգելքը և այլն:
Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ նախորդ տարի ՀՀ փաստաբանների պալատը հուշագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ: Նա տեղեկացրել է համատեղ հանձնախմբի մասին, որը կոչված է փաստաբանների իրավունքները պաշտպանել փաստաբան-վստահորդ-ՊԵԿ-ի աշխատակից հարաբերություններում, ինչը նույնպես կարևոր գործիք կարող է լինել գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար:
«Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը Հայաստանից փողերի դուրսբերումն է։ Այսօր աշխարհում համաշխարհային բիզնեսի 9 տոկոսի չափով կոռուպցիա կա։ Կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար, և այս երեք հանցագործությունների մեջ ամենակարևորն է։ Փողերի լվացումը ևս խնդիր է»,-ասել է քննարկման մասնակից Փարիզի փաստաբանների պալատի անդամ Սևակ Թորոսյանը:
Նա անդրադարձել է նաև ներդրումների գրավչության իրավական բևեռներին՝ ներկայացնելով փոքր և մեծ շուկաներ ունեցող երկրների առավելություններն ու ռիսկերը:
«Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը նշել է, որ Եվրոպայի հետ համեմատած՝ Հայաստանի հարկային դաշտը բավական գրավիչ է։ Նա նշել է, որ իրավական դաշտում բարելավումներ են անհրաժեշտ, դատարանները պետք է սկսեն ավելի պրոֆեսիոնալ աշխատել։ Նա համոզմունք է հայտնել, որ առավել գրավիչ պայմաններում միջազգային ներդրողներն իրենց ինքնավստահ կզգան, ավելի լավ կաշխատեն։ Նա անդրադարձել է նաև գործող օրենքների կատարելագործման անհրաժեշտությանը:
«Կոնցեռն դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձել է Հայստանում ներդրումների օրենսդրության դատական և արտադատական կարգավորումներին: Նա ներկայացրել է ոլորտի խնդիրները, շուկայի առանձնահատկությունները և զարգացման ներկա միտումները: Նա նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանում ստորագրվել է ներդրումային 42 պայմանագիր, ինչը վատ ցուցիչ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները