Թուրքիայում որոշել են սպանված հայ զինվորի ընտանիքին 40 հազար լիրա փոխհատուցում վճարել
Թուրքական դատարանի կողմից որոշում է կայացվել որպես բարոյական փոխհատուցում 40 հազար թուրքական լիրա վճարել Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը բանակում սպանված հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի ընտանիքին:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի, թուրքական բարձրագույն ռազմական դատարանի որոշման՝ այդ գումարից 32 հազարը վճարվելու է Ս. Բալըքչըի ծնողներին, իսկ 8 հազարը՝ քրոջը:
Սակայն Բալըքչը ընտանիքի փաստաբան Իսմայիլ Հալավուրթը հայտարարել է, որ այդ փոխհատուցումը չափազանց փոքր է, չի համապատասխանում նման դեպքերում տրվող փոխհատուցման ծավալներին, ուստի դատական որոշման բողոքարկման պահանջ է ներկայացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին