Քլինթ Իսթվուդը ֆիլմ է նկարահանում «Ամստերդամ-Փարիզ» գնացքում կանխված ահաբեկչության մասին
Ամերիկացի կինոռեժիսոր Քլինթ Իսթվուդը ֆիլմ է նկարահանում 2015 թվականին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ: Վեստի.ռու-ն գրում է, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի հիման վրա:
The Guardian-ը գրում է, որ ֆիլմը պատմում է երեք ամերիկացու՝ Ալեք Սկառլատոսի, Սպենսեր Սթոունի, Էնթընի Սադլերի հերոսության մասին, ովքեր գտնվել են գնացքում և կանխել են ահաբեկչությունը: 26-ամյա մարոկկացին ինչ-որ պահի սկսել է կրակել ուղևորների վրա: Գնացքի անձնակազմն ամերիկացիների հետ միասին կարողացել են չեզոքացել ահաբեկչին և փրկել ավելի քան 500 մարդու կյանք:
Ֆիլմը նկարահանվելու է Ջեֆրի Ստրենի «Գնացքը 15:17-ին, Փարիզում. Ահաբեկչի, գնացքի և ամերիկացի երեք հերոսի մասին իրական պատմություն» գրքի հիման վրա: Ֆիլմի պրեմիերայի ժամկետը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ 2015 թ. օգոստոսի 22-ին տղամարդը կրակ էր բացել Ամստերդամ-Փարիզ գնացքում: Հանցագործը հանձնվել էր ֆրանսիական ոստիկանությանը: Նրա գործողությունները գնահատվել էին որպես ահաբեկչության փորձ:
Նշենք, որ բացի երեք ամերիկացուց, ահաբեկչական գործողությունը կանխողների թվում է եղել նաև ամերիկահայ դասախոս Մարկ Մուղալյանը, 62-ամյա բրիտանացի Քրիս Նորմանը: 51-ամյա Մուղալյանը ճամփորդելիս է եղել կնոջ` ֆրանսուհի Իզաբել Ռիսաշերի հետ: Նախքան հարձակումը նա նկատել է, որ ահաբեկիչ Խազանին «իրեն տարօրինակ է պահում» զուգարանի մոտ: Նա նկատել է, որ ահաբեկչի հետ փորձում է պայքարել մի մարդ և օգնության է հասել նրան: Օգնության հասած Մուղալյանը կարողացել է ահաբեկչի ձեռքից խլել «Կալաշնիկով»-ը: Զենքը ձեռքին Մուղալյանը այնուհետև վազել է դեպի իր կինը,սակայն Խազանին այլ զենք էլ է ունեցել ու թիկունքից խփել է դասախոսին: Վիրավոր Մուղալյանը մեռած է ձևացել` բացատրելով, որ այլապես իր վերջը կտար:
Նրանք բոլորը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել են Պատվո լեգեոնի սպայական շքանշաններով (Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևները):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ