Բնապահպանության նախարարությունը «Վենդոռ» ընկերության հետ պայմանագիրը չի խզի
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած Գոշ լճի խնդիրներին նվիրված հանրային քննարկման ժամանակ խնդրով մտահոգ քաղաքացիներից մեկը՝ իրավաբան Տաթև Սողոյանը, ՀՀ բնապահպանության նախարարին առաջարկեց խզել պայմանագիրը «Վենդոռ» ընկերության հետ, որը աշխատանքներ է իրականացրել լճի տարածքում։
Քաղաքացու դիտարկմամբ՝ ապացույցներ կան, որ օրենքի մի քանի կետով խախտումներ է կատարել ընկերությունը։
Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ օրենքը հղում է տալիս պայմանագրային հարաբերություններին և հիմա իրենք շարժվում են պայմանագրով։
Հարցին, թե ի՞նչ բացատրություն է տրվել գործողությունների վերաբերյալ ընկերությունը, որ նախարարությունը համաձայնել է շարունակել համագործակցությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Առերևույթ հանցագործության հատկանիշների մասին բարձրաձայնելուց առաջ պետք է անմեղության կանխավարկածն ունենալ աչքի առաջ։ Իսկ բացատրությունը հետևյալն է՝ նրանք պայմանագրով պարտավորություն են ստանձնել մաքրել լճի գտարածքը և գնացել են այդ գործողությանը, չմտածելով, որ դրանով լճին վնաս են տալիս»։
Նախարարի առաջարկով՝ բնապահպանության նախարարին կից կստեղծվի բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների խորհուրդ, որը հնարավորություն կտա բնապահպանական հիմնահարցերի առնչությամբ ձեռքը պահել զարկերակին:
Մտահոգ քաղաքացիների հետ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ հաջորդ հանդիպումը կկայան մայիսի 27-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյանն անտառապետի աշխատանք առաջարկեց բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացուն
- «Տպավորություն է, որ բնությունն ավելի շատ ուզում ենք պաշտպանել նախարարությունից». Հայկ Մարկոսյան
- Նախարարը շնորհակալություն հայտնեց Գոշ լճի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին՝ օժանդակության համար
- Այսօր, եթե զբոսաշրջիկներին տանենք Գոշի լիճ, բարբարոսություն կտեսնեն. «Հեռու Գոշից» նախաձեռնության անդամ
- «#ՀեռուԳոշից». արշավական-ակտիվիստների բողոքի ակցիան բնապահպանության նախարարի ելույթի ժամանակ
- Գոշ լճի տարածքում աշխատանքներն այս պահին դադարեցված են