Գերմանիան կրկին զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին
Գերմանիան թարմացրել է Թուրքիա այցելող իր քաղաքացիներին ուղղված նախազգուշացումը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքը գրել է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը իր պաշտոնական կայքում տեղադրված նոր հայտարարությամբ նշել է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո երկրում բողոքի ցույցեր կարող են տեղի ունենալ` խորհուրդ տալով Գերմանիայի քաղաքացիներին հեռու մնալ այդպիսի միջոցառումներից:
«2017 թվականի ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների թեմայով հանրաքվե է անցկացվել: Սպասվում է, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքները պետք է հայտարարվեն ապրիլի վերջին: Չի բացառվում բողոքի ցույցերն ու մարդկանց կուտակումները: Թուրքիա այցելողներին խորհուրդ է տրվում հեռու մնալ քաղաքական բնույթի հանրահավաքներից ու մարդկանց մեծ կուտակումներից»,- ասված է հայտարարության մեջ:
Գերմանիան ավելի վաղ ևս նախազգուշացրել էր Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին, այս անգամ հանրաքվեից առաջ այդ երկրում հնարավոր ներքին լարվածության թեմայով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների հաղթանակից հետո «Ոչ»-ի ճակատը տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր է կազմակերպում:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային մամուլը ծաղրանկարներով անդրադարձել է Թուրքիայի հանրաքվեին
- Ստամբուլում շարունակվում են բողոքի ցույցերը
- Ավստրալիան զգուշացրել է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ