Spiegel-ը հայտնել է գերմանական հետախուզության՝ Ինտերպոլին լրտեսելու մասին
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը հետևել է Ինտերպոլի գործունեությանը։ lenta.ru-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Spiegel-ը։
Պարբերականի տվյալներով, Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը ոչ միայն գաղտնալսել է Ինտերպոլի Լիոնի գրասենյակը, այլև առանձին բյուրոներ Ավստրիայում, Դանիայում, Բելգիայում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Լատինական Ամրիկայում։
Նշվում է, որ գաղտնալսումնրը սկսվլ են 2000 թվականից։
Գերմանական հետախուզությունը հետևել է զանգերին, օպերատիվ աշխատակիցների էլեկտրոնային նամակներին։
Գերմանական հետախուզության հասցեին նմանօրինակ մեղադրանքներ հնչլ էին նաև 2015 թվկանի աշնանը։