2016-ին Գերմանիայի ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Բեռլինը
Գերմանիայի դաշնային հանրապետության մայրաքաղաք Բեռլինը՝ ավելի քան 100 հազար բնակչությամբ, գերմանական քաղաքներից ամենավտանգավորն է հանդիսանում։ Welt-ին հղում անելով՝ «ՏԱՍՍ»-ը գրում է, որ թերթի տրամադրության տակ է հայտնվել անցած տարվա քրեական վիճակագրությամբ ոստիկանական զեկույցը։ Սպասվում է, որ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը նոր տվյալները պաշտոնապես կներկայացնի երկուշաբթի։
Բեռլինում անցած տարի կատարվել է 16161 հանցագործություն՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով։ Մայրաքաղաքը զգալիորեն հետ է մղել Մայնի Ֆրանկֆուրտին, որը վերջին մի քանի տարիներին անփոփոխ առաջատար է եղել իրավախախտումների թվաքանակով։
2016 թվականին այն 4-րդ տեղում է՝ 100 հազար բնակչի հաշվով 15671 հանցագործությամբ։
Գերմանիայի ամենաքրեական քաղաքների եռյակում են Լայպցիգն (15811 հանցագործություն) ու Հանովերը (15764)։ Ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Մյունխենը (7909)։
Գերմանիայում 2016 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը 2015-ի համեմատ աճել է 0.7 տոկոսով և հասել 6.37 միլիոնի։