Նալբանդյանն ընդունել է ավստրիական հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին,- հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ավստրիացի լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են հայ-ավստրիական հարաբերություններին, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, տարբեր տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և երկրում իրականացվող բարեփոխումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին