Թրամփը գերադասում է առևտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի, ոչ թե Լոնդոնի հետ. Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիային հետ է մղել այն երկրների և կազմակերպությունների շարքից, որոնց հետ Վաշինգտոնը պատրաստվում է ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել։ Նա նախապատվությունը տվել է Եվրամիությանը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Times-ին։
Ամերիկացի անանուն չինովնիկները պնդում են, որ սպիտակ տան ղեկավարը մեղմել է Բրյուսելի հետ բանակցությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքը։ Ավելին, գերմանացի բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքով, Թրամփը Անգելա Մերկելի հետ մասնավոր զրույցներում հարց է ուղղել նրան՝ կարող է ազատ առևտրի բանակցություններ վարել անմիջապես Բեռլինի հետ։
Գերմանիայի կանցլերը մի քանիչ անգամ պխատասխանել է, որ այդ հացը գտնվում է բացառապես բլոկի իշխանությունների ենթակայության տակ։ Երբ պատասխանը հնչել է 11-րդ անգամ, ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ դեպքում իր երկիրը գործարք կկնքի Եվրամիության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում