Ստավրոպոլի մարզում ԻՊ-ի 2 ահաբեկիչ է ոչնչացվել
Ստավրոպոլի մարզում ոչնչացվել է ԻՊ 2 ահաբեկիչ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ապրիլի 21-ին՝ մոսկվայի ժամանակով 23։00-ին, Ուսծ-Նեվինսկի բնակավայրի ճանապարհին անվտանգության մարմինների աշխատակիցները փորձել են կանգնեցնել «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան։ Սակայն ավտոմեքենայում եղած անձինք կրակ են բացել ինքնաձիգներից և փորձել փախչել։ Պատասխան կրակից երկու ահաբեկիչ է սպանվել»,- հայտնել են ազգային հակաահաբեկչական կոմիտեից։
Անվտանգության մարմինները տվյալներ ունեն, որ ահաբեկիչները մտադիր են եղել մի շարք ահաբեկչական հանցանքներ գործել, այդ թվում՝ սպանել հոգևորականների և շարքային քաղաքացիների։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին