Իտալիայում դատարանը բջջային հեռախոսը ճանաչել է որպես ուղեղի ուռուցքի պատճառ
Իտալիայի Իվրեա քաղաքի դատարանը որոշել է, որ տեղական ընկերություններից մեկի կառավարչի մոտ առաջացրել է ուղեղի բարորակ ուռուցք՝ 15 տարվա ընթացքում բջջային հեռախոսով օրական 3-4 ժամ խոսելու հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաշվի առնելով 57-ամյա Ռոբերտո Ռոմեոյի կողմից ներկայացված հայցը, դատարանը համարել է, որ վնասի համար նրան հասնում է պետական կենսաթոշակ:
«Աշխարհում առաջին անգամ դատարանը ընդունել է կապը բջջային հեռախոսի օգտագործման և ուղեղի ուռուցքի միջև»,- հայտարարել են բիզնեսմենի փաստաբանները:
Ռոբերտո Ռոմեոն էլ պատմել է. «Ես այլընտրանք չունեի և աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ էր գործընկերների հետ անընդհատ խոսել՝ մեքենայում, նույնիսկ տանը, 15 տարի շարունակ: Բայց ես վստահ եմ, որ մենք ավելի շատ բան պետք է իմանանք այն մասին, թե ինչպես օգտվել բջջայինից»: