Փարիզում հարյուրավոր կին-ոստիկաններ բողոքի ակցիա են անցկացնում
Այսօր Փարիզում բողոքի ակցիա է անցկացվում՝ կին-ոստիկանների հանդեպ բռնությունների դեմ, որին մասնակցում են ոստիկանության 200 կին աշխատակիցներ։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ակցիան սկսվել է Փարիզի ահաբեկչությունից երկու օր անց, որի ժամանակ մեկ ոստիկան էր զոհվել։
Ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել «Իրավապահ մարմիններում աշխատող կանայք զայրույթի մեջ են» գրությամբ պաստառներով։ Նրանք իրենց հետ տարեն են դրոշներ, ծաղիկներ, ինչպես նաև վարդագույն և սև փուչիկներ։
Նշենք, որ կիրակի օրը Ֆրանսիայում կանցկացվի նախագահական ընտրությունների առաջին փուլը. երկրոդը փուլը, որից հետո պարզ կդառնա երկրի ղեկավարի անունը, ծրագրվում է անցկացնել մայիսի 7-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ