Դաժան հորից երեխային փրկողներին կպարգևատրեն
Ռուսաստանի քննչական կմոիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը հանձնարարել է գտնել երկու տղամարդու, ովքեր Եկատիրինբուրգի փողոցներից մեկում երեխային փրկել են դաժան հորից:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, նրանց պատրաստվում են գերատեսչության կողմից պարգև հանձնել:
«Եթե այս երկու անցորդները չկանգնեցնեին հորը, ապա չորսամյա տղան կարող էր մահանալ: Այդպիսի խիզախությունն ու սրտացավությունն արժանի է հարգանքի»,-ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ապրիլի 19-ին: Անսթափ վիճակում գտնվող 39 տարեկան տղամարդը երեխայի գլուխը մի քանի անգամ հարվածել է ասֆալտին: Երեխան սկսել է լացել, այս անգամ հայրը հարվածներ է հասցրել երեխային:
Տեղի ունեցածին միջամտել են անցորդները, երեխային տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդը դեպքի վայրից փախել է, սակայն հաջողվել է նրան հայտնաբերել ու ձերբակալել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին սպանելու փորձի համար: Պարզվել է, նա նախկինում դատված է եղել: