Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 5 106.3 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.4%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 8.2%-ով աճել են նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 3 261.8 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 3 528.2 հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ