Լիբանանցի կանայք Բեյրութում հարսանեկան զգեստներ են կախել
Լիբանանցի կանայք Բեյրութի ափամերձ շրջանում հարսանեկան զգեստներ են կախել որպես բողոքի նշան: Լենտա.ռու կայքը, հղում անելով The Independent-ին, գրում է, որ նրանք դեմ են հին օրենքին, որը թույլ է տալիս բռնաբարողներին խուսափել քրեական պատասխանատվությունից՝ զոհի հետ ամուսնանալու դեպքում:
31 զգեստ խորհրդանշում են ամսվա 31 օրը, երբ կանայք նման ամուսնությունների դեպքում կարող են ենթարկվել բռնության: Կողքից զգեստները հիշեցրել են քամուց ճոճվող դիակներ:
Լիբանանի քրեական օրենսգրքով բռանաբարողները դատապարտվում են մինչև 7 տարվա ազատազրկման: Սակայն հոդվածում կետ կա, որը թույլատրում է հանցագործին խուսափել պատժից, եթե նա ամուսնանում է զոհի հետ: Նման կարգ հաստատվել է 1940-ական թվականներին: Փետրվարին խորհրդարանական կոմիտեն արդեն կողմ է քվեարկել այդ կետը չեղյալ համարելուն, սակայն բոլոր պատգամավորների քվեարկությունը նախատեսված է մայիսի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ