Գագիկ Ծառուկյան. Տնտեսության զարգացումը կլինի հարգանքի ամենամեծ տուրքը
Հայաստանի տնտեսության զարգացումը կլինի ամենամեծ հարգանքի տուրը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լրագրողների հետ ճեպազրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Ապրիլի 24-ը ապագայի պայքարի օրն է: Պետք է պայմաններ ու հնարավորություն ստեղծենք, տնտեսությունը զարգացնենք, որ աշխարհում սփռված հայությունը վերադառնա հայրենիք: Դա հարգանքի ամենամեծ տուրքը կլինի»,-ասաց նա:
Լրագրողները Ծառուկյանին նաև ներքաղաքական հարցեր ուղղեցին, պատրա՞ստ են արդյոք «Ծառուկյան» դաշինքից խորհրդարան գնացող մարդկանց ցուցակները:
«Ինչո՞ւ եք այդքան անհանգստացած»,-արձագանքեց նա:
Հարցրեցին, էլի շատ է բացակայելու, արձագանքեց. «Բայց ես ե՞րբ եմ բացակայել: Կգա ժամանակը, կտեսնեք»:
Իր ղեկավարած ուժն ընդդիմություն հռչակելու վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Եթե կոալիցա չենք, ուրեմն ընդդիմություն ենք: Ընդդիմություն լինելը միայն ցեխ շպրտելը չէ, պետք է կարողանանք այնպես անել, որ մարդիկ կարողանան գործ կատարել, որ այս երկրում մի բան փոխվի»:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի ընտրած գիծը հեռացնում է Թուրքիան Եվրոպայից. Շավարշ Քոչարյան
- Զարուհի Փոստանջյան. Պետք է պահանջենք հատուցում մեր կրած վնասների համար
- ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև բանակցությունները վերջնական փուլում են. Ա. Մինասյան
- Ուշ թե շուտ Հայոց Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, այլ ճանապարհ չկա. Շարմազանով
- Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է
- Ռուբեն Վարդանյան. Վստահ եմ, որ որպես ազգ՝ կարող ենք լինել հաջող
- Աղվան Հովսեփյան. Պետք է ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք, այլև զարգացել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին