Դաղստանում դասարանում տեղի ունեցած պայթյունից դպրոցականներ են տուժել, կա մեկ զոհ
Դաղստանում՝ համակարգչային դասարանում, նռնակի պայթյունի հետևանքով 8 դեռահաս վնասվածքներ է ստացել, ևս մեկը մահացել է, գրում է gazeta.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Ցումադինի շրջանի Աղվալի գյուղում։
«Ութերորդ դասարանցիներից մեկը դպրոց նռնակ է բերել։ Արդյունքում համակարգչային դասարանում պայթյուն է տեղի ունեցել։ Մեկ երեխա մահացել է, ութը, նախնական տեղեկություններով, տուժել»,- հայտնել է Աղվալիի միջնակարգ դպրոցի տնօրեն Շամիլ Աբակարովը։
Դեպքի մանրամասները ճշտվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ