Կես տարվա ընթացքում 20 միլիոն մարդ կարող է մահանալ սովից. ՄԱԿ
Առաջիկա վեց ամսվա ընթացքում շուրջ 20 միլիոն մարդ կարող է սովից մահանալ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին Հռոմում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) նստաշրջանի բացմանն ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան:
«Եթե մենք որևէ բան չնախաձեռնենք, առաջիկա վեց ամսվա ընթացքում շուրջ 20 միլիոն մարդ կարող մահանալ: Սովը ուղղակի չի սպանում մարդկանց, այն բերում է սոցիալական անկայունություն, աղքատություն, կախվածություն արտաքին օգնությունից»,- ասել է նա:
Ժոզե Գրացիանու դա Սիլվայի խոսքով, առաջին հերթին անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկել Նիգերիայի հյուսիս-արևելյան մասում, Սոմալիում, Հարավային Սուդանում, Եմենում բնակվող մարդկանց օգնելու համար, ովքեր տառապում են սովից և թերսնումից: