Արամ Մանուկյան. Այսօր կամուրջից անմար կրակ հասանք 25 րոպեում
«Ապրիլի 24-ն այն օրն է, երբ պետք է ամփոփես ու նախագծես: Մեր ազգն ունի արդարության, արդար վճռի, պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն ու նպատակ»,- անմար կրակի շուրջ կուսակից ընկերների հետ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նրա գնահատմամբ, եթե նախորդող 102 տարիներին հայերի նկատմամբ իրականացված
Ցեղասպանությունը չի ճանաչվել, դա նշանակում է, որ մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ:
«Միայն ուժեղ, կայացած Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր: Այլ լուծում չկա»,-ասաց նա:
Մանուկյանի գնահատմամբ, այսօր Հայաստանը չի գնում կայացած դառնալու ճանապարհով, ընթանում է հակառակ ուղղությամբ:
«Այն իրավիճակում, որ հայտնվել են Հայաստանն ու ժողովուրդն այսօր, ուղղակի ողբերգական է: Տասը տարի առաջ կամուրջից մինչև անմար կրակ մենք հասնում էինք 2-2.5 ժամում, այսօր այդ ճանապարհը անցել ենք 25 րոպեում: Հայաստանում ժողովուրդ չի մնացել: Տարեկան միջին հաշվով արտագաղթում է 50 հազար մարդ: Դա իրական ցեղասպանություն է: Ամեն օր Հայաստանը լքում է 150 մարդ: Ես այս կես ժամը քայլելուց խեղճացել եմ: Հայհոյանքն ու դրոշ վառելը դարձել է հայրենասիրության սիմվոլ, իսկ դա չի նպաստելու Ցեղասպանության արդար դատի կայացմանը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Տնտեսության զարգացումը կլինի հարգանքի ամենամեծ տուրքը
- Էրդողանի ընտրած գիծը հեռացնում է Թուրքիան Եվրոպայից. Շավարշ Քոչարյան
- Զարուհի Փոստանջյան. Պետք է պահանջենք հատուցում մեր կրած վնասների համար
- ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև բանակցությունները վերջնական փուլում են. Ա. Մինասյան
- Ռաֆիկ Մանսուռ. Չեմ կարող նախագահ Թրամփից առաջ անցնել
- Ուշ թե շուտ Հայոց Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, այլ ճանապարհ չկա. Շարմազանով
- Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է
- Ռուբեն Վարդանյան. Վստահ եմ, որ որպես ազգ՝ կարող ենք լինել հաջող
- Աղվան Հովսեփյան. Պետք է ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք, այլև զարգացել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին