Վրաստանում ապրող հայերը բողոքի ակցիա են իրականացնում Թուրքիայի դեսպանատան դիմաց
Ճանաչում, հատուցում, արդարություն, միասնություն, պայքար: Նման պահանջով ու բացականչություններով Վրաստանում ապրող հայերը բողոքի ակցիա են իրականացնում Թբիլիսիում տեղակայված Թուրքիայի դեսպանատան դիմաց:
«Ցեղասպանությունը շարունակվում է: Այսօր Թուրքիան խանգարում է մեր արդար պահանջին, հանցագործության պատժմանը: Նրանք, ովքեր տեղի են տալիս Թուրքիայի միջամտությանը, խախտում են բարոյական ու համամարդկային նորմեր, աջակցում են հանցագործին: Օգնել կոծկելու հանցագործությունը ևս հանցագործություն է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Բողոքի ակցիան հեռարձակում է «Ալիք»-ի ֆեյսբուքյան էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ