Դեռահասը մեքենայով միայնակ անցել է շուրջ 1300 կմ ճանապարհ
Ոստիկանությունը ձերբակալել է դեռաասի, ով որոշել էր ավտոմեքենայով միայնակ անցնել Ավստրալիան։ Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով The Sydney Morning Herald-ին։
Աղբյուրի համաձայն՝ իրավապահ մարմինները շաբաթ առավոտյան Նոր Հարավային Ուելս նահանգի արևմուտքում կանգնեցրել են մեքենան`գետնով քարշ տրվող բամպերի պատճառով։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ ղեկին 12-ամյա դեռահաս է։
Տղան պատմել է, որ ուղևորվում է Քենդալ քաղաքից՝ երկրի արևելյան ափ, Պերթ՝ արևմտյան ափ։
Մինչ Բրոկեն-Հիլում կանգնեցնելը, նա ինքնուրույն արդեն անցել էր շուրջ 1300 կմ ճանապարհ։
Դեռահասին ձերբակալել են ու տեղափոխել ոստիկանական բաժանմունք՝ պարզաբանումների համար։