Վ. Վարդանյան. Հայոց Ցեղասպանության հետևանքները պետք է հասցվեն նվազագույնի
«Հայոց Ցեղասպանությունը հակաիրավական արարք է: Այն վերացված է համարվում, եթե դադարել է և եթե հնարավորինս վերականգնվել է այն ամենը, ինչ նախորդել է արարքի կատարմանը»:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբանական համահայկական համաժողովին կից հայոց ցեղասպանության իրավական հարցերի համակարգող Վլադիմիր Վարդանյանը:
«Մենք պետք է փորձենք հնարավորինս հասնել նրան, որ Հայոց Ցեղասպանության հետևանքները եթե չվերացվեն, ապա հասցնեն նվազագույնի»,-ասաց նա:
Նրա խոսքով, շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության թեման շարունակի մնալ համաշխարհային իրավաքաղաքականության օրակարգում:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, Վարդանյանը կարևորեց, որ հայտարարության մեջ հստակ նշվում է զոհերի թիվը, տարհանման, բնաջնջման ու զանգվածային հանցագործությունների մասին, խոսվում է պատմական հայրենիքի մասին:
Մանրամասները՝ տեսանյութերում: