Հյուսիսային Կորեան հրետանու մասնակցությամբ խոշորագույն զորավարժությունն է անցկացրել
Հյուսիսային Կորեան Վոնսան նավահանգստի շրջանում հրետանու՝ պատմության մեջ խոշորագույն զորավարժություններն է անցկացրել, գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ նման կերպ այդ երկիրը նշում է բանակի կազմավորման 85-ամյակը։
Ենթադրվում է, որ զորավարժություններին ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։
Ավելի վաղ այս երկիրն Ավստրալիային սպառնացել էր միջուկային հրթիռակոծությամբ՝ «ԱՄՆ-ին կուրորեն ենթարկվելու համար»։ Դրանից հետո Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը պատասխանել էր Հյուսիսային Կորեայի ղեկավարության սպառնալիքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ