ՌԴ ՊՆ. ԱՄՆ-ի ավիահարվածները Սիրիայում սպառնալիք են ստեղծել ռուս զինծառայողների համար
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից կառավարական ուժերի «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածը սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների կյանքի համար: Այդ մասին նա ասել է միջազգային անվտանգության հարցով մոսկովյան համաժողովի ժամանակ: Այս մասին փոխանցում է lenta.ru-ն:
Շոյգուն խոստովանել է, որ ավիահարվածների հետ կապված իրենք անհրաժեշտ քայլեր են կատարել ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար:
Նշենք, որ «Շայրաթ» ռազմաբազան ԱՄՆ-ի կողմից ավիահարվածների է ենթարկվել ապրիլի 7-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ