Մոնղոլական ԶԼՄ-ները բողոքել են գրաքննության դեմ
Մոնղոլական հեղինակավոր ԶԼՄ-ները գրաքննության ուժեղացման դեմ բողոքի ցույց են կազմակերպել. գրում է «Լենտա.ռու»-ն։
Երկու օր շարունակ՝ նույն օրը, մոնղոլական հեռուստաալիքները մեկ ժամով դադարեցրել են հեռարձակումը՝ ցուցադրելով սև էկրան՝ զգուշացմամբ, որ շուտով կզրկվեն տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Տեղական որոշ թերթեր ևս իրենց առաջին էջում սև ֆոնի վրա տպել են հետևյալ նախադասությունը. «Տեղեկանալու ձեր իրավունքը վտանգի տակ է»։
Ակցիայի պատճառ հանդիսացել է նախագահական ընտրություններից առաջ նախապատրաստվող օրենքը, որն իշխանություններին թույլ կտա իրենց համար անցանկալի նյութերի համար մեծ տուգանքներ պարտադրել։ Այսպես, մոնղոլ ոստիկանները կարող են առանց դատարանի որոշման 41 հազար դոլարի չափով տուգանել պարբերականին և 4 հազար դոլարի չափով՝ լրագրողին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին