Ռալֆ Յիրիկյան. Փորձ է արվում խփել մեր ընկերության իմիջին. Aravot
Aravot.am-ը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից հետաքրքրվել է` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում և սոցցանցերում շրջանառվող մի տեղեկություն, թե ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ղեկավարությունը ՀՀ իշխանություններին դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք փորձել է համոզել Հայաստանի տարածքում արգելել ինտերնետ հեռախոսակապը (skype, viber և այլն), որպեսզի դրա փոխարեն մարդիկ օգտվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից ու իբր հիմա էլ Ռալֆ Յիրիկյանը սպասում է նոր կառավարության ձեւավորմանը, որպեսզի ինտերնետ կապն արգելելու առաջարկով դիմի վերջինիս:
«Միշտ փորձում են մեր ընկերության անունը կապել քաղաքական որևէ ուժի հետ, որն իրականությանը չի համապատասխանում, այդ տեղեկությունն էլ անհիմն է, ապատեղեկատվության փորձ է և հավանաբար պատվեր: Ակնհայտ երևում է, որ սուտ տեղեկության տարածումով փորձ է արվում խփել մեր ընկերության իմիջին, բացասականություն հաղորդել: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կկարողանա մտածել բաժանորդներին ինչ-որ մի բանից զրկելու մասին, դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Մենք OTT (over-the-top) հավելվածների մասին քանիցս խոսել ենք, բայց կան ոլորտը կարգավորող մարմիններ, և իրենց իրավասությունն է դրանով զբաղվելը, իսկ մենք չենք կարող մեր բաժանորդներին զրկել հնարավորություններից, որոնք առկա են ոչ միայն մեր, այլև գլոբալ շուկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին