ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր չհայտարարված այց է իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ քննարկել են զինծառայողների առողջական վիճակի, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված հարցերը: