ԱՎԾ պետը չի հիշում Ադրբեջանի հետ արտաքին առևտրի որևէ ցուցանիշ
Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց , թե չի հիշում, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև եղել է առևտրաշրջանառության դեպք:
«Ես ուղղակի չեմ հիշում: Առաջարկում եմ մեր կայքէջը բացեք, տվյալների բազան նայեք, և տվյալներն ըստ տարիների կհավաքագրեք: Եթե եղել են բեռնամաքսային հայտարարագրեր, և այդ տվյալները մենք ստացել ենք, ապա անպայման ամփոփել ենք, և ամփոփ տվյալները հրապարակված են: Ես կարծում եմ, ենթադրում եմ, որ ինչ-որ բան կլինի»:
Ճշտող հարցին, թե դա նշանակում է, որ նախորդ տարիներին առևտուր եղե՞լ է Ադրբեջանի հետ, նա պատասխանեց. «Ենթադրում եմ, բայց վստահ չեմ: Գիտեք քանի երկիր են, դուք կոնկրետ հարց եք տալիս, ես չեմ հիշում»:
Հարցին, թե Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմական վիճակում է, արդյոք այդ երկրի հետ առևտուր գրանցվել է, ԱՎԾ պետը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկել
Արտաքին գործերի նախարարության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ