Փորձագետ. Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն աճել են
Հայաստանի արտահանման ծավալները 2016թ-ին կազմել է 1482.6 մլն, որը մեկ տարվա ընթացքում աճել է 19.7%-ով, 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը աճել է 50.4%-ով՝ կազմելով 480 միլիոն դոլար: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է են 64.2%-ով (226-371 մլն դոլար): «Եվրասիադեյլի»-ի փոխանցմամբ, այս մասին «ԵԱՏՄ-ի տեղն ու դերը բազմաբևեռ աշխարհում» խորագրով կլոր սեղան քննարկման շրջանակներում հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թևիկյանը:
Հղում անելով ՀՀ ԱՎԾ հրապարակած ոցուցանիշներին, փորձագետը նշել է, որ դեպի ԵԱՏՄ արտահանման աճը ապահովվել է դեպի Ռուսաստան արտահանման շնորհիվ: Այս ցուցանիշը, լավատեսություն է ներշնչում և թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանում կա բիզնեսի այն ներուժը, որ հնարավոր լինի ապահովել ԵԱՏՄ արտահանելու ծավալների աճ:
Թևիկյանը արտահանման աճը պայմանավորել է, մի քանի գործոններով՝ ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրում, մաքսատուրքերի վերացում, բոլոր տեսակի մաքսային գործողությունների հեշտացում:
Ըստ փորձագետի, տնտեսական արդյունավետ ինտեգրացիայի համար կարևոր գործոններ են նաև ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ֆինանսական միասնական միջավայրի և ընդհանուր եվրասիական ֆինանսաբանկային տարածության ստեղծումը: