Բյուլբյուլօղլին չկարողացավ անգլերենով ներկայացնել խոսքը
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլանդ Բյուլբյուլօղլին, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ինը թեկնածուներից մեկն է, երեկ Ֆրանսիայում կայացած լսումների ժամանակ չկարողացավ խոսքը ներկայացնել անգլերենով: Նա արագ անցավ ռուսերենի, ինչից հետո նրա խոսքը ներկաների համար սկսեցին թարգմանել: Նրա ելույթը հասանելի է կազմակերպության պաշտոնական էջում:
Նիստը նախագահողը նախապես հայտարարել էր, որ թեկնածուները պետք է իրենց խոսքը ներկայացնեն անգլերեն կամ ֆրանսերեն:
Հիշեցնենք, որ հայաստանյան ՀԿ-ները Բյուլբյուլօղլիի հնարավոր ընտրության դեմ բողոքի նամակ են հղել ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿԻՕ-ի ղեկավարությանը:
Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիայի հայտարարության մեջ նշվում էր, որ Բյուլբյուլօղլու տասնութ տարվա կարիերան, որպես Ադրբեջանի Մշակույթի նախարար, լի է Հարավային Կովկասի, և անգամ իր սեփական ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ կատարած հանցանքներով:
Հարակից հրապարակումներ`
- Կարինե Դանիելյան. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը և Բյուլբյուլօղլու գործունեությունը միմյանց հակասում են
- Բյուլբյուլօղլուն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարի պաշտոնում կարող է մեծ վնաս հասցնել հայ ժողովրդին. Նավասարդյան
- Բյուլբյուլօղլիի առաջադրումը խարխլում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարոյական հիմքը. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ