Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Յացենյուկի նկատմամբ
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել, որ Ինտերպոլը հրաժարվել է Ուկրաիանայի նախկին վարչապետ Արսեն Յացենյուկի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել: Նա հիշեցրել է, որ Ինտերպոլին դիմել էր Ռուսաստանը Յացենյուկին ձերբակալելու ու էքստրադիցիայի ենթարկելու նպատակով հետախուզում հայտարարել:
«Գոհունակությամբ ու հարգանքով ամփոփում եմ, որ Ինտերպոլը, ինչպես ադեկվատ ու սոլիդ միջազգային իրվական կազմակերպություն՝ համաձայն իր արձանագրության որոշում է կայացրել մերժել Ռուսաստանի միջնորդությունը»,-գրել է Ավակովը:
Ավելի վաղ Ավակովը դիմել էր Ինտերպոլին՝ խնդրելով մերժել Ռուսաստանի դիմումը:
Ռուսաստանը հայտարարել է 1995-ին Չեչնիայում Յացենյուկի կողմից ռուս զինվորականներ սպանելու վերաբերյալ ապացույցներ ունենալու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ